Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչխարաբույծ. «Էդպես էլ պարսիկի երես չտեսանք» (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 17:54

Օրերս Շիրակի մարզի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում քննարկում էին կազմակերպել «Ոլորտների վերլուծություն և շուկայի ուսումնասիրություն» թեմայով `ձեռնարկատիրական երիտասարդության համար : Երիտասարդ մասնակիցներից մեկը` Բասեն գյուղի 34-ամյա ոչխարաբույծ Գուրգեն Պետրոսյանը, դժգոհում էր, որ կառավարությունը իրենց ոչնչով չի օգնում ոչխարները իրացնելու, արտահանելու: Արդյունքում ստացվում է այն, որ ոչխարաբույծը պարտքերի մեջ է հայտնվում, քանի որ բանկերից փող վերցնելով ու շահույթ չստանալու պատճառով ոչխարին ոչ միայն անասնակեր չի հասցնում գնել, այլ դեղորայք:

«Կատաստրոֆիկ վիճակ է Հայաստանում, տնտեսագիտության օրենքները չեն գործում, ներկայացնում են, թե սաղ սիրուն է, գեղեցիկ է, բայց շուկայում աննորմալություն է: Կռիշ պիտի ունենաս էս գործի համար: Մենք օչխարները իրացնելու խնդիր ունենք: Պարսկաստանից մենակ կարմիր օչխար են ուզում , մեր օչխարներն էլ սպիտակ են, կարմիր օչխար միայն եզդիներն են պահում, հիմա ի՞նչ անենք, ներկե՞նք մեր օչխարներին, ներկես կարմիր էլ դարձնես, էգուց կասեն սպիտակ օխչար ենք ուզում: Գյուղատնտեսության նախարարը եկավ, մոտեցա, ասի իրացման պրոբլեմ ունեմ, ասեց` տղա ջան, գնա օգոստոսին օչխարներդ կգան կտանեն, բայց էդպես էլ ոչ նախարարի երեսը տեսանք, ոչ էլ պարսիկի… »:

Ոչխարաբույծի դժգոհություններն ու ՓՄՁ ԶԱԿ-ում տեղի ունեցած քննարկումները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728