Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի եւ բիաթլոնի «Լաուրա» համալիրում տղամարդիկ պայքարեցին 15 կմ դասական ոճով մրցաձեւում: Հայաստանից հայտավորված էին երկու դահուկորդներ` Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Սակայն վերջինը մեկնարկի չելավ:
Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Արթուրը հիվանդացել էր գրիպով եւ բժիշկները նրան թույլ չեն տվել մեկնարկել:
Սերգեյ Միքայելյանը մրցատարածությունն անցավ 42:39.1-ում` մրցուղի մտած 87 դահուկորդների մեջ եզրագիծը հատելով 46-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` footsport.am-ի