Լրագրող Անի Գեւորգյանը հերքում է ոստիկանների տարածած տեղեկությունները, թե նախօրեին ՀՀԿ-ական երիտասարդների հետ ունեցած միջադեպի ժամանակ ՀԱԿ ակտիվիստ աղջիկները հարբած են եղել ու հայհոյել են:
«Անձամբ ես հայհոյանքներ չեմ լսել: Ես` որպես դեպքի վայրում գտնված լրագրող, նման բան չեմ տեսել, նման տեղեկություն չունեմ»,- ասաց Անի Գեւորգյանը:
Նրա համոզմամբ, իրեն ապտակող ոստիկանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքները կորոշվեն ոչ թե օբյեկտիվ քննության արդյունքում, այլ` իշխանությունների հրահանգով:
Ըստ իրավապաշտպան Վարդգես Գասպարիի, առաջին դեպքն է, որ օրը ցերեկով ու պետական պաշտոնյան անթաքույց բռնություն է կիրառում լրագրողի նկատմամբ. «Այս դեպքը համարժեք է Ա1+-ի փակելուն, եթերից զրկելուն: Այսպիսի դեպքերը պետք է լայն արձագանք ունենան»:
Կարդացեք նաև
Պարոն Գասպարին մտավախություն ունի, որ եթե համարժեք գնահատական ու արձագանք չլինի Կենտրոնի ոստիկանապետի պահվածքի վերաբերյալ, հնարավոր է պետական պաշտոնյայի նման վարքը նախադեպ դառնա. «Չեմ հիշում, որ նախկինում նման դեպք` պետական պաշտոնատար անձը, այն էլ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողի նկատմամբ բռնություն կիրառի: Կարծում եմ եւ ցավում, որ համարժեք արձագանք չեղավ լրագրողական համայնքից»:
Պարոն Գասպարին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին էլ «շարքային ստախոս» անվանեց` հիշեցնելով, որ դեռ վերջերս էր ոստիկանապետը հպարտացել ոստիկանների վարքի փոփոխությամբ` պնդելով, թե ոստիկանները հիմա չեն հարվածում, բռնություն չեն կիրառում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գրեթե չեմ կասկածում, որ տեսանկարահանման ( ոչ թե ԿԱՄԵՌԱՆ ինչպես պատմվում է տեսանյությում ) սարքի հիշողության կրիչները նախապես փչացած են եղել: ՈՒ հորդորում եմ
Անիին հաջորդ անգամ վնասված նկարահանող սարքով մասնակցի նման անկարգություններին ու
հետո ասի ու մեկնաբանի այլ լրատվամիջոցների համար, որ վերոնշյալ սարքն էլ է ոստիկանությունը փչացրել: Միյևնույն է ինչ սուտ էլ ասի չի պատժվելու, փոխարենը կվատաբանի
հասրակական կարգը պահպահողներին: