Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն». ԼՂ հարցը` որպես խաղաթուղթ. «Մեդիալաբ»

Փետրվար 14,2014 17:17

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ վերլուծաբանների կողմից բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին՝ սկսած այն խնդրից, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր կտեղադրվեն, վերջացրած նրանով, որ ԼՂ հարցը Ռուսաստանն իր ձեռքում որպես խաղաթուղթ կօգտագործի:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը միանգամայն հնարավոր է համարում այն սցենարը, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն:

«Չի բացառվում, որ մենք շուտով դրան ականատես կլինենք:Ի վերջո Ադրբեջանի վրա ազդելու այլ լծակ Ռուսաստանը չունի, քան Ղարաբաղը: Մենք մի անգամ դրան ականատես եղել ենք՝ 1921 թվականին: Չմոռանանք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվեց նույն Սովետական միության՝ Ռուսաստանի որոշմամբ»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Իսկ Հայաստանը շահը, ըստ Պապյանի, այդ դեպքում հաշվի չի առնվի:
«Ինչո՞ւ պետք է Հայաստանի շահը հաշվի առնվի, ինչ որ պետք էր Հայաստանից ստանալ, նրանք արդեն ստացել են: Մենք հիմա այլևս տալիք չունենք, բացի Ղարաբաղից»,- ասում է նա:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը նկատում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ազդվում է Ղարաբաղի գործոնից, իսկ այդ գործոնի բանալիները Ռուսաստանի մոտ են գտնվում:
«Ոչ թե Ռուսաստանը կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար, այլ առնվազն վերջին 25 տարում, իսկ իրականում երևի վերջին 90 տարում, Ղարաբաղի գործոնը շատ կարևոր լծակ է եղել Ռուսաստանի ձեռքին: Եվ նման գործոններն ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ գերտերություններին ձեռքին միշտ օգտագործվել են: Դա չի վերաբերվում միայն Ռուսաստանին, դա վերաբերվում է նաև մյուս գլոբալ խաղացողներին»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ չլուծված հիմնախնդիրները համաշխարհային քաղաքականության գործիքներից մեկն են: Դա կարող է և օգտագործում է Ռուսաստանը, օգտագործում են նաև այլ երկրներ:

«Տեսեք, Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո արդեն Եվրամիությունը կոշտացնում է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Սա տվյալ դեպքում Հայաստանի վրա որպես ճնշելու գործիք են օգտագործում: Այսինքն՝ դա իրականությունն է, և մենք պետք է դա միշտ հաշվի առնենք», – ասում է վերլուծաբանը:

Մարի Ներսեսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Մեդիալաբ»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728