Մարտի մեկին Հայ Ազգային կոնգրեսը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ –ի հետագա քայլերը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Մենք մարտի մեկի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդը այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ ժողովուրդը ընդվզել այս անօրինականությունների դեմ»,-ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին` երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀԱԿ-ին համարել էր անհասկանալի քաղաքական ուժ, որի միակ կապիտալը մարտի 1-ն է, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ անձի կողմից բարձրացված հարցը համարում եմ այնքան մանր, որ չեմ ցանկանում ևս մեկ անգամ այդ թեմայով խոսել»:
Հիշեցնենք, որ այս թեմայով Զուրաբյանը «Ա1+»-ին ասել էր.«Ո՞վ է խոսում մարտի 1-ից. մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը կազմակերպել է մարտի 1-ի սպանդը, կոծկել բոլոր սպանությունները»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ