Ջեյմս Ուորլիքը մատնանշում է բանակցություններ սկսող կիպրոսցի հույների և թուրքերի օրինակը՝ հարցնելով․ – «Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»:
Թվիթերյան գրառումներով այս վերջին օրերին երկխոսություն է ծավալվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի, ավելի կոնկրետ՝ բանակցային գործընթացի ու ձևաչափի շուրջ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում նշելով, որ կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, թե խնդիրը լուծելու համար լիարժեք բանակցություններ են սկսում, հավելում է. – «Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»:
Ղարաբաղի արտգործնախարարությունը, արձագանքելով ամերիկացի միջնորդի գրառմանը, Թվիթերի իր էջում գրել է․ – «Մենք համաձայն ենք: Հասունացել է ժամանակը՝ վերականգնելու լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությամբ»:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմն իսկույն հակադարձել է՝ շեշտը դնելով Երևան – Բաքու բանակցությունների վրա: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը գրել է, թե «դրա համար էլ Երևանի հետ բանակցում են հակամարտությունը լուծելու և խաղաղության համապարփակ համաձայնագիրը ստորագրելու համար»: Մեկ այլ գրառումով նա նշել է, թե խաղաղության լիարժեք բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի ու Հայաստանի միջև:
Հրաչ Մելքումյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում