Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն հավելավճար է տվել աշխատողներին` փոխհատուցելով 5 տոկոսի պահումը

Փետրվար 14,2014 16:42

Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց, քանի որ բուհը հինգ տոկոսի պահումը չի արել աշխատողներից, այդ դեպքում ինչպես են կարգավորել պարտադիր կուտակային կենսաթոշակային հարցն իրենց մոտ. «Մենք գումարը հաշվարկել ենք, բայց չենք վճարել այդ ֆոնդերին: Սպասում ենք մինչեւ Սահմանադրական դատարանի մարտի որոշումը: Պահումներն արվել են, բայց դեռ չենք ուղարկել եւ որպեսզի չզգացվի այդ հինգ տոկոսը, մենք նրանց հավելավճար ենք տվել: Աշխատավարձերի բարձրացում ենք արել 7,5 տոկոսով: Այսպես թե այնպես, փոխհատուցվում է այդ գումարը, բայց ցանկացանք, որ մարդիկ այս երեք ամիսը մի քիչ ավելի շատ ստանան իրենց նախկին աշխատավարձից: Իսկ եթե պահումը արվի, ապա կշարունակեն ստանալ այնքան`ինչքան նախորդ տարի էր»:

Կարեն Գրիգորյանը նաեւ ավելացրեց, որ աշխատավարձերի բարձրացման մասին իրենք դեռ աշնանն էին մտածել, որ հունվարի մեկից բարձրացվեր ու անկախ այդ հինգ տոկոսից` բարձրացումը պահպանվելու է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Այսինքն` ԵՊ Հ-ն էլ է կողմ կոտակայինին…
    Ինչպես հասկանալ` աշխատավարձը բարձրացվել է, որպեսզի փոխհատուցվի կոտակայինի
    պահումները …????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728