Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 16:38

Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն տարի 3 կնոջից 1-ը ենթարկվում է բռնության: Այս թիվը կազմում է 1 միլիարդ: Աշխարհի տարբեր երկրներում  կանայք փետրվարի 14-ին ոտքի են կանգնում և պարում: Նման միջոցառումների շարք տեղի է ունենում ամբողջ աշխարհով մեկ: Այս տարի բացառություն չկազմեց նաև Հայաստանը: Կազմակերպիչներից մեկի՝ Լիդա Մինասյանի խոսքերով՝ սա ամենահաջողված ակցիաներից մեկն է աշխարհում, հենց փետրվարի 14-ին, որը V-Dayն է: Աշխարհի բոլոր անկյուններում կազմակերպվում է այս ֆլեշմոբը: Միջոցառման ժամանակ կանայք պարում են՝ իրենց ձայնը բարձրացնելով բռնությունների դեմ:

PrevPhoto
NextPhoto

Լիդան նաև հավելեց. «Մեր մասնակիցները հիմնականում ակտիվիստներ են, որոնք ցանկանում են իրենց ներկայությունով բարձրացնել կանանց իրազեկվածությունը այս խնդրի շուրջ: Մենք կանանց կոչ ենք անում կանգնել ոտքի՝ իրենց իրավունքների համար: Քանի որ այս միջոցառումը նոր է, այն դեռ միայն Երևանում է արվում, բայց հույս ունենք այն կազմակերպել նաև Հայաստանի բոլոր անկյուններում: Այժմ հետաքրքրվածությունը մեծ է, դա շատ կարևոր է և ոգևորող»:

Ակտիվիստները նախօրոք բեմադրում են պարը և փորձում:

Միջոցառման ժամանակ ակտիվիստներից ոմանք շրջում էին պաստառներով, որոնց վրա գրված էին կանանց բռնության դեմ կոչեր:

Ակտիվիստներից Ռիմա Սողոմոնյանը նշեց. «Առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ ֆլեշմոբերին, սակայն սա աննախադեպ էր նրանով, որ կոչ է արվում կանանց իրազեկվածության մասին»:

 

 Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728