Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակտիվիստները իրենց ձեւերով կիմաստազրկեն աաքուլիկների գործունեությունը (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 16:32

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Գրիգորյանն այսօր Նաիրի կինոթատրոնի մոտից ու Մաշտոցի պողոտայով իրազեկեց մարտի 1-ի հանրահավաքի մասին:

«Ընդմիջման ժամ է, ու իմ բոլոր ընկերներին խնդրում եմ ինձ հետ լինել՝ ոչ թե ի պաշտպանություն այս կամ այն քաղաքական ուժի, այլ՝ ի հակադրություն միլիցեքի հաբռգած լկտիությանը: «Գռաժդանսկի» միլիցեքին ևս հրավիրում եմ նայելու ու համոզվելու, թե ով է որոշում կայացնողը»,- նախապես հայտարարել էր ակտիվիստը:

Բայց ոչ միայն քաղաքացիական, այլեւ համազգեստավոր ոստիկաններ ակցիայի ժամանակ չերեւացին: Միայն փողոցից ոստիկանական մի մեքենա էր հեռվից հսկում:

«Ինչն է ցավալի, որ հենց լրագրողի նկատմամբ կատարվեց բռնություն: Հատուկ սոլիդարություն է պետք հենց լրագրողներին, որովհետեւ լրագրողը ոնց որ մարտի դաշտում սանիտարը լինի: Ինքը էդ կռվի մասնակիցը չէ, իր վրա չի կարելի կրակել»,- ասաց Արթուր Գրիգորյանը` անդրադառնալով նախօրեին ՀԱԿ ակտիվիստների ակցիան լուսաբանող լրագրող Անի Գեւորգյանին ոստիկանություն տանելու եւ այնտեղ ապտակելու դեպքերին:

Նա նաեւ ասաց, որ այսօրվա իր նախաձեռնած ակցիան որեւէ քաղաքական ուժի կամ գաղափարախոսությանը սատարելու նպատակով չէ. «Սա սոլիդարության ակցիա է…կարծում եմ` մի քիչ ավելի առաջ պիտի գնանք: Ոչ միայն բարոյահոգեբանական տիրույթում պետք է սոլիդարություն հայտնենք, այլեւ մշակենք գործիքներ, որ աաքուլիկների գործունեությունը իմաստազրկվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728