Երեք մեղադրյալներից երկուսը կալանավորված են:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսվել է Գեղեցիկ Վ.-ի, Աննա Է.-ի եւ Սերինե Ա.-ի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Գեղեցիկ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ալլա Հ.-ից տեղեկանալով երեխա որդեգրելու նրա մտադրության մասին, հավաստիացրել է, որ որդեգրել կարող է երեխային գնելուց հետո, որի համար կպահանջվի 15.000 ԱՄՆ դոլար:
Աննա Է.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսին Գեղեցիկ Վ.-ից տեղեկանալով վերջինիս ծանոթ Ալլա Հ.-ի կողմից գնելու եղանակով երեխա որդեգրելու նրա ցանկության մասին, հայտնել է իր պատրաստակամությունը նշված գործում նրանց օժանդակելու համար:
Կարդացեք նաև
Սերինե Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսվա վերջին իր համագյուղացի Աննա Է.-ից տեղեկացել է, որ վերջինիս մտերիմ Գեղեցիկ Վ.-ի ծանոթ Ալլա Հ.-ն ցանկություն է հայտնել 2.000 ԱՄՆ դոլարով գնել իր երեխային` 4-ամյա Ռիմա Ա.-ին:
Գեղեցիկ Վ.-ն ու Աննա Է.-ն այժմ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորներ են: Սերինե Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ