Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին պնդեց, որ թմրամիջոցը տեղափոխել է ոչ թե ԻԻՀ-ից, այլ ձեռք է բերել Ագարակ քաղաքում

Փետրվար 14,2014 15:56

Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի դատական առաջին նիստը, ով մեղադրվում էր Իրանից անօրինական ճանապարհով հաշիշ տեսակի թմրանյութ տեղափոխելու մեջ:

Դավիթ Վարդանյանը նիստի ժամանակ պնդեց, որ ինքը թմրամիջոցը տեղափոխել է ոչ թե ԻԻՀ-ից, այլ ձեռք է բերել Ագարակ քաղաքում՝ գազալցակայանի տարածքում, ԻԻՀ քաղաքացիներից:

Ըստ Դ. Վարդանյանի, նա թմրամիջոցը ձեռք է բերել անձնական օգտագործման համար եւ իրեն մեղավոր չի ճանաչում մաքսանենգության ճանապարհով թմրամիջոց տեղափոխելու մեջ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728