Բելառուսում փետրվարի 12-ին տեղի է ունեցել Արման Գևորգյանի «Անիրական սեր» ֆիլմի պրեմիերան: Հայտնում է «Տուտ» տեղեկատվական կայքը:
Ֆիլմը նկարահանվել է ռուս ամենավաճառվող գրողներից՝ Օքսանա Ռոբսկիի գործերի հիման վրա:
Ռոմանտիկ կատակերգական ֆիլմը Արման Գևորգյանի 4-րդ ֆիլմն է:
Ըստ ֆիլմի պրոդյուսեր Գլեբ Շպրիգովի, այս կինոյի հանդիսատեսը հիմնականում 16-30 տարեկան կանայք են, թեև տղամարդկանց էլ կհետաքրքրի: Նա ասել է, որ Մոսկվայում ֆիլմն այլ կերպ են ընկալել, քան՝ Բելառուսում. «Մոսկվայի հանդիսատեսը ծիծաղում էր այլ հումորների վրա, ինչ՝ Մինսկում: Այնտեղ նույնպես ֆիլմը դրական արձագանքի արժանացավ», – ասել է Շպրինգովը:
Կարդացեք նաև
Արման Գևորգյանը ծնվել է 1977թ. Երևանում: Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ