«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ծխախոտի գնի բարձրացումն առանց զուգահեռ համապատասխան գործողությունների ոչ մի արդյունք չի տա: Ինչ են անում արտասահմանում: Աշխատատեղերում ծխողների աշխատավարձը նվազեցրին, իսկ չծխողներինը՝ բարձրացրին, քանի որ նրանք ավելի առողջ էին և ավելի լավ էին աշխատում: Սա կիսով չափ կրճատեց ծխողների քանակը, ընդ որում, նաև բարձրացավ ծխախոտի գինը: Հայաստանում ծխողների թվաքանակը կրճատվել է: 1987 թ.առաջին հարցումն արեցինք, որից պարզ դարձավ, որ ծխում է հասուն տղամարդկանց 74%-ը, իսկ հիմա 50%-ից պակաս է: Սակայն շատացել են կին ծխողները»,- այսօր«Տեսակետ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ասուլիսին ներկա էր նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, որը խոսեց Հայաստանի համընդհանուր թանկացումներից. «Ես նայում էի տվյալները և, ցավոք սրտի, ամենաթարմ տվյալները 2012 թ.-ինն է: Նախագահը մի քանի տարի առաջ ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը ուսումնասիրեց գնային վիճակը, տենդենցները, պատճառները: Բայց հիմա ամեն ինչ մոռացվել է»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա, թանկացումները պայմանավորված են հարկերի հետ. «Կան օբյեկտիվ պատճառներ թանկացումների համար: Գոյություն ուներ հարկման դիֆերենցված մոտեցում տեղականի և ներմուծվածի միջև: Համեմատած տեղականի՝ ներմուծված ապրանքի հարկն ավելի շատ է: Հիմա հավասարեցրել են և տեղականը տուժել է, ստիպված բարձրացնում են»:
Վերջում նա ավելացրեց. «Ես կտրուկ դեմ եմ թանկացումով ծխելու դեմ պայքարելուն: Հարբեցողն ու ծխողը թանկացման պատճառով հետ չեն կանգնի և կտուժեն երեխաները»:
Կարդացեք նաև
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ