Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, որը գտնվում է ԱԱԾ-ի հատուկ պահպանման վայրում, հացադուլ է հայտարարել: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ նրան փորձել են համոզել, որ նման բան չանի,այդուհանդերձ նա հացադուլ է հայտարարել:
Փաստաբանը մեր զանգահարելու պահին այցելում էր Հարություն Սարգսյանին` պարզելու, թե ինչ է կատարվում: Հարություն Սարգսյանի` իր բողոքը նման ձևով արտահայտելու պատճառը, ամենայն հավանականությամբ, դատախազ Արմեն Մարուքյանի՝ 15 տարի ժամկետով պատժաչափ պահանջելն է:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Արմեն Մարուքյանը ընթերցեց մեղադրական ճառը, որը հունից հանեց ամբաստանյալին. վերջինս դատախազին ասաց, որ դուք հանցագործություն չեք բացահայտում, այլ հանցագործություն եք կատարում` թաքցնելով իրական մարդասպանին:
Մանրամասներին կանդրադառնանք փաստաբան Լուսինե Սահակյանի այցից հետո:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ