Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Զվարթնոցի» խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում»

Փետրվար 14,2014 14:31

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի քանդման հարցը: Ներկա էին արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արեւշատյանը, ճարտարապետներ Զոհրաբ Բաուերը, Սարհատ Պետրոսյանը, Գուրգեն Մուշեղյանը:

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկել ու հավանության է արժանացրել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը, որտեղ նաեւ ներառված է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման գործընթացը: Միաժամանակ, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը թե´ կոնցեսիոներին, թե´ քաղաքացիական ավիացիայի վարչությանը առաջարկել է մասնագիտական շրջանակներում քննարկել այս հարցը:

Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ պետք է չսպասել մինչեւ այն պահը, որ կառավարությունը քննարկումներ նախաձեռնի, ըստ նրա, այդպես մենք 15-20 տարի սպասում ենք, որ կառավարությունը հետեւի Սահմանադրությանը եւ պահպանի հուշարձանները. «Այն հակամշակութային մոտեցումները, որ եղել են Երեւանի տարբեր հուշարձանների նկատմամբ, առ այսօր շարունակվում են»:

Զոհրաբ Բաուերը գտնում է, որ պետք է խոսել հուշարձանի պահպանության մասին, եւ ոչ թե քանդման. «Զվարթնոցի» խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում եւ շեշտադրել մշակութային կոմպոնենտի վրա»:

Նա նաեւ վստահեցրեց, որ մինչ այժմ ոչ մի աշխատանք չի տարվել ուսումնասիրելու շենքի սեյսմակայունությունը. «Ի՞նչն է խնդիրը, որ շահագործողի կողմից կա կառույցի քանդման հարցը: Այս հարցի պատասխանը չկա»,-նշեց նա:

Գուրգեն Մուշեղյանի փոխանցմամբ էլ`«Եթե այսօր խոսում են չափորոշիչների մասին, ապա հարկ է նկատել, որ ժամանակին այլ չափանիշներով էին մշակութային հուշարձան համարվում: Իսկ «Զվարթնոցի» շենքը մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է, լավագույն գործ ու այն ընդամենը խնամքի կարիք ունի»:

Զոհրաբ Բաուերը շեշտեց, որ շենքի նկատմամբ համապատասխան խնամք պետք է տարվեր, ինչը չի արվել, որի համար պետք է պատասխան տրվի. « Խնդիրը իրավական դաշտում պետք է լուծել, հակառակ դեպքում,  ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին»:

«Լծակներ կան իրականությունը վերականգնելու: Ցանկություն է հարկավոր՝ լուծումներ պետք է գտնել»,- ավելացրեց Գուրգեն Մուշեղյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728