ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտի 13-31-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները, որում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին բաժին է ընկել 7-րդ համարը:
Մեկնարկային տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերն են. Դմիտրի Անդրեյկին-Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Շախրիյար Մամեդյարով-Վեսելին Տոպալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Youtube.com-ի