Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին գտնվում է Բուլղարիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Հավաքին մասնակցում են հավաքականի հիմնական թեկնածուները, այսպես կոչված, առաջին համարները: Նրանք են. Գագիկ Բարսեղյանը, Նարեկ Սանոյանը, Արթուր Առաքելյանը, Դավիթ Սաֆարյանը, Դավիթ Ափոյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիեւը, Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը: Մինչեւ փետրվարի 20-ը թիմը կշարունակի համատեղ մարզումները Բուլղարիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Մոլդովայի, Սերբիայի ընտրանիների հետ, որից հետո՝ փետրվարի 21-23-ին, այստեղ հանդես կգա միջազգային մրցաշարում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ