Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «ԱՄՀ-ն ու Համաշխարհային բանկը մշտապես դեմ են արտահայտվել, որ այդ համակարգը գործի Հայաստանում». «Հայոց աշխարհ»

Փետրվար 14,2014 12:41

Հատված ՀՀԿ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:

 -Մեղադրանքներ են հնչում կառավարության ու ԿԲ-ի հասցեին, թե նրանք, լինելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների ճնշման տակ, իրականացնում են նրանց պարտադրանքը: Ասվում է, թե Արժույթի միջազգային հիմնադրամն է գործարքի թիկունքում, որը ԿԲ-ից պահանջում է ներդնել կուտակայինը:

-Ո՞վ է պարտադրում` ԱՄ հիմնադրա՞մը։ Հակառակը, իրականում հենց ԱՄՀ-ն ու Համաշխարհային բանկը մշտապես դեմ են արտահայտվել, որ այդ համակարգը գործի Հայաստանում: Նրանք էին մատնացույց անում ռիսկերը: Ինքս եմ կարդացել ԱՄՀ-ի ու ՀԲ-ի փաստարկները, թե ինչո՞ւ են դեմ Հայաստանում այս ինստիտուտի ներդրմանը:

Խոսեմ օրինակներով: ԱՄՀ-ն մշտապես դեմ է եղել 5 տոկոս պահումներին՝ նկատի ունենալով մեր տնտեսության ոչ բարվոք վիճակը: Այդ նույն ԱՄՀ-ն ու ՀԲ-ն հայտարարեցին, որ կենսաթոշակային ֆոնդերին ուղղվող գումարները կառավարելու համար անհրաժեշտ է ունենալ արժեթղթերի զարգացած շուկա, հակառակ դեպքում, ըստ նրանց, չենք կարող վարել ռեեստրը:

Հաջորդը. զգուշացնում էին` 2008-ին համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց, որ նպատակահարմար չէ որդեգրել պարտադիր կուտակային համակարգը: Եվ վերջապես, նշում էին, որ այս համակարգը պետբյուջեի վրա կդառնա ծանր բեռ, ինչի հետեւանքով բյուջեի դեֆիցիտը կմեծանա, քանի որ պետությունը եւս 5 տոկոս պետք է հատկացնի մասնավոր կենսաթոշակային ֆոնդին: Այսինքն՝ հենց ԱՄՀ-ն է ներկայացրել այս ռիսկերը` դեմ լինելով համակարգի ներդրմանը:

Գիտեք, միջազգային շատ կազմակերպությունների ձեռնտու չէ, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա, նրանց ձեռնտու է, որ մեր երկիրը մշտապես կախման մեջ լինի իրենցից: Իսկ այս ծրագիրը միտված է հենց մեր տնտեսության զարգացմանը, ու դրանում ինքներս պետք է լինենք շահագրգիռ: Թող նման մեղադրանք հնչեցնողներն ասեն՝ ունե՞ն ապացույցներ, որ ԱՄՀ-ն ու ՀԲ-ն են պարտադրում մեր կառավարությանը ու Կենտրոնական բանկին ներդնելու այս համակարգը:

Վերադառնալով հասարակության իրազեկվածությանը՝ ասեմ, որ ինքս դժգոհ եմ մեկնաբանություններից, դրանցում շատ են բացթողումները: Այս գործի քարոզիչները պետք է ոչ թե հաթաթայով խոսեն հանրության հետ, այլ փաստերով ու օրինակներով, մինչդեռ կան մարդիկ, որոնք անգամ անհրաժեշտ չափով պատրաստված չեն հարցի մեկնաբանմանը: Նրանք մոռանում են, որ համակարգի ներդրման դեմ դուրս եկած մեր երիտասարդները գրագետ, պատրաստված մարդիկ են, բարձրացնում են լուրջ հակափաստարկներ, ուրեմն մոտավոր պատասխաններ չպետք է հնչեն, քարոզիչները պարտավոր են պատասխանել մեր ինտելեկտուալ խավի բոլոր հարցադրումներին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728