Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. Լեզվական գիտակցությունը պատանդ ենք դնում տնտեսականին

Փետրվար 14,2014 12:32

Նորանկախ Հայաստանի գոյության 25 տարիների հիմնական ձեռքբերումը դպրոցների հայացումն է, մնացած առումներով սնանկության առջեւ ենք: Այսօր նման կարծիք հայտնեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը`ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի կազմակերպած «Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ` հարցին անդրադառնալով ինքնիշխանության համատեքստում:

«Հիմա էլ կանգնած ենք պետականության կորստի առջեւ: ՄՄ մտնելուց հետո Արցախի հարցը մնում է լրիվ օդում: Իսկ արտաքին հարաբերությունների մասին ընդհանրապես չխոսենք, գազային համաձայնագրերը ամեն ինչ ցույց տվեցինք»,- ասաց բանախոսը:

Նա կարծում է, որ չենք կարող այս ամենը կառավարել, քանի դեռ չունենք «յուրային կառավարում»: Այն, որ օտարալեզու դպրոցների հարցը բարձրացվում է, Հայաստանում, բանախոսի կարծիքով փաստում է, որ մեր լեզվական գիտակցությունը պատանդ ենք դնում տնտեսականին: «Առաջինը լեզվական քաղաքականության մեջ երեւաց, որ գործ ունենք մի վարչակազմի հետ, որը սակարկելի է համարում հոգեւոր անկախությունը: Այստեղից սկսվում է ամբողջ փորձանքը»,- կարծում է Գարեգին Չուգասզյանը:

Անդրադառնալով ազգային դպրոցի զարգացման հնարավորություններին՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը կարծիք հայտնեց, որ առավել մեծ խնդիր է առաջացնում այն, որ Հայաստանում կա աշխատանքի հինգ հարյուր թափուր տեղ, մինչդեռ մանկավարժական բուհերում ամեն տարի երեք հազար շրջանավարտ ենք ունենում: Ի դեպ, մանկավարժների թիվը Հայաստանում 43 հազարն է, հաստիքների թիվը 28 հազարը: Այս իրավիճակը, բանախոսի կարծիքով, նվաստացնում է մանկավարժի կարգավիճակը. «Երբ մարդը գնում է մանկավարժական բուհ միայն այն պատճառով, որ այլ տեղ չի կարողանում ընդունվել…չի կարելի թույլ տալ, որ պատահական մարդը դառնա դասատու»:

Հայոց լեզվի թվայնացման խնդիրներին անդրադառնալով հայկական տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանն ասաց, որ այն ընթանում է չափազանց դանդաղ, ինչը նույնիսկ ամոթ է: Իսկ արդեն թվայնացված նյութերը մեծամասամբ թերի են եւ չհամակարգված: Բանախոսը նաեւ իր առաջարկները ներկայացրեց ու անգամ տարրական բաների չիրականացումն ասաց, որ բացառապես մեր եւ մեր կառավարության մեղքն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728