Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ որ Գորիկ Հակոբյանը նույն պատասխանը չտա նաեւ օտարերկրյա լրտեսներին. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 14,2014 12:20

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողները փորձել են հարցեր ուղղել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, սակայն նա անմիջապես ասել է. «ասեցի՝ ամառը մոտեցեք, հիմա ցուրտ ա, ձմեռ ա»։

«ՉԻ» – Լավ է, իհարկե, որ Ազգային անվտանգության ծառայության պետը հումորի զգացում ունի։ Կարեւորը՝ որ նույն պատասխանը չտա նաեւ ձմեռային ամիսներին Հայաստան ներթափանցած օտարերկրյա լրտեսներին։ Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվի։ Ասենք՝ ինչ-որ դիվերսիոն խումբ փորձում է Հայաստանի տարածքում ինչ-որ օբյեկտ պայթեցնել, իսկ Գորիկ Հակոբյանը նեղսրտում է. «ասեցի՝ ամառը մոտեցեք, հիմա ցուրտ ա»։ Չնայած՝ սա ֆանտաստիկայի ոլորտից է. ի՞նչ գործ ունի մեր ԱԱԾ-ն օտարերկրյա լրտեսների հետ։ Ամռանն էլ մոտենան՝ կասի «ձմեռը էկեք, հիմա շոգ ա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728