Իմ սենյակ եկան երկու կին, որոնց ինձ ներկայացրին իբրեւ ընթերականեր եւ հայտարարեցին, որ այժմ պետք է սկսեն խուզարկել ինձ։ Ես հրաժարվեցի, ինչից հետո մի տղամարդ ուսիցս քաշելով հանեց պայուսակս եւ այն նետեց ոստիկաններից մեկի սեղանին։
Նշեմ, որ աղջկա կամ կնոջ խուզարկությանը կարող են ներկա լինել եւ մասնակցել միայն կին ոստիկաններ, եւ նշված հաստավիզ ոստիկանը ինձ խուզարկելու որեւէ իրավունք չուներ։
Քիչ անց ոստիկանները սկսեցին ուսումնասիրել տեսախցիկիս պայուսակի պարունակությունը։ Իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը վերցրեց տեսախցիկս եւ ընթերակաների ներկայությամբ այն ուսումնասիրելու եւ արձանագրելու փոխարեն դուրս եկավ սենյակից, ես վազեցի նրա հետեւից, պահանջեցի նրան վերադառնալ սենյակ, քանի որ չեմ վստահում իրեն եւ մտավախություն ունեմ, որ իմ տեսախցիկը կանհետանա, դրսի կողմից ոստիկանները դուռը փակեցին ինձ վրա, եւ մի քանի րոպե փակած պահեցին, իսկ երբ Մելիքյանը բացեց դուռը եւ վերադարձավ սենյակ, սեղանին դրեց տեսախցիկս եւ հայտարարեց, որ դրա մեջ հիշողության քարտ չկար։ Ես հայտարարեցի, որ ինքը գողացել է իմ հիշողության քարտը, իսկ սենյակից դուրս էր եկել, որ դա տեղի չունենա իմ եւ ընթերակաների աչքի առաջ։
Այդ ժամանակ հայտնվեց մի ոստիկան, որը սկսեց տեսագրել ինձ, եւ ես ոստիկանական տեսագրող սարքի առաջ հայտարարեցի, որ մի քանի վայրկյան առաջ Սոնա Մելիքյանը գողացել է իմ տեսախցիկի հիշողության քարտը։ Քարտը ինձ այդպես էլ չվերադարձրին, իսկ խուզարկությունից հետո առգրավեցին ե՛ւ իմ տեսախցիկը, ե՛ւ դրա հիշողության մյուս քարտերը։
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում