Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ գնաճ է մեզ սպասվում. որքա՞ն կբարձրանան մաքսատուրքերը. «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 14,2014 11:22

7-8 տարի է` ՀՀ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ մենք ձեւավորել ենք ազատական տնտեսություն, իսկ մաքսատուրքերն էլ խիստ ներդաշնակ են եղել: Այժմ մեր երկիրը եվրոպական այս չափանիշներով մտնում է Մաքսային միություն` շատ հարցերում արմատական տարբերությամբ: Ի՞նչ է սպասվում մեզ, որքա՞ն կբարձրանան մեր մաքսատուրքերը:

ՄՄ-ն մեր ճակատագիրն է, ու եթե 3-4 տարի առաջ լինեինք այս միության անդամ, երբ այն նոր էր ձեւավորվում, մեր շահերն ավելի լավ կպաշտպանեինք: Այս համոզմանն է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը մեկ ամսից ավելի է` գործարարների հետ մասնակցում է քննարկումների` որ ապրանքատեսակների կամ հումքի մաքսատուրքը պահպանել կամ փոփոխել ՄՄ անդամակցությունից հետո: Ըստ նրա` ամեն ինչ պետք է անել, որպեսզի առաջիկա 3-5 տարվա ընթացքում մեծ փոփոխություններ չլինեն. «Ես հույս ունեմ, որ բալանսով մենք պետք է դրական դուրս գանք, որոշ ապրանքատեսակներից մենք նույնիսկ օգտվելու ենք, իջնելու է, որոշ դրույքաչափեր չեն մնալու նույնը: Սա մեր շուկան պետք է հասկանա»:

ՀՀ-ն ունի 12 հազար անուն ապրանքատեսակ, որոնցից 600-ի մաքսատուրքերի շուրջ պետք է սկսվեն բանակցությունները. «Նույնիսկ մենք մեր գործընկերներին ասում ենք` եթե դուք որոշ ներդրումներ ունեք անելու, արեք այս կես տարվա ընթացքում, որպեսզի նույնիսկ եթե չհաջողվի այդ բանակցային պրոցեսում այդ դրույքաչափերը պահպանել, դուք գոնե մեկ տարվա քայլի տեղ ունենաք»։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի` ՄՄ անդամակցումից հետո ՀՀ-ում դեղամիջոցները 8-10 տոկոսով կթանկանան: Այս տոկոսադրույքը գործում է Միության անդամ երկրներում, մինչդեռ ՀՀ ներկրվող 45000 անուն դեղերն ազատված էին մաքսատուրքից: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չկարողացավ կոնկրետ որեւէ բան ասել` նշելով, որ դեռ քննարկում են, ու կա հնարավորություն պահպանել նախկին դրույքաչափերը. «Խոսքը վերաբերում է բոլոր դեղորայքներին, հատուկ ցանկով չենք աշխատում: Կտեսնենք` ինչպես է նպատակահարմար, ու ընդհանրապես ինչպես է ընդունված միության կազմում, այդպես կորոշենք: Հնարավոր է՝ պահենք զրոյական մակարդակի վրա»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728