Հատված Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հարցազրույցից:
– Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի թեկնածուների թվում նշվում է նաեւ Ձեր անունը։ Ընդ որում, արձագանքները հիմնականում դրական են։ Նման առաջարկ եղե՞լ է։
– Երբ որ առաջարկը լինի, անպայման կմտածեմ այդ մասին, ծանրութեթեւ անելու լուրջ խնդիր կա։ Դա կրթական պրոֆեսիոնալ շատ լուրջ ոլորտ է, ու չես կարող առաջնորդվել միայն մոտավոր պատկերացումներով, ինչը հաճախ մեր հասարակությունը դրսեւորում է։ Բայց նման առաջարկ չի եղել։
– Դուք դասավանդում եք այդ բուհում, շրջանավարտները համալրո՞ւմ են մնջախաղի թատրոնի կազմը։
Կարդացեք նաև
– Թատերական ինստիտուտում դասավանդում եմ երկար տարիներ, ունեմ մնջախաղի կուրս։ Ի դեպ, մոտ 20 տարի առաջ առաջին անգամ այնտեղ մնջախաղի կուրս բացվեց (այն մեկ ուրիշն էր ղեկավարում), որը գործեց մինչեւ 2004 թվականը, երկու անգամ շրջանավարտ տվեց, բայց նրանցից ոչ մեկը չեկավ մեր թատրոն։ Այդ կուրսը փակեցին, եւ ես՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, միջամտեցի, ու Սոս Սարգսյանն ինձ առաջարկեց ղեկավարել այդ կուրսը, որպեսզի թատրոնի հետ անմիջական կապ լինի։ Եվ հենց այդ շրջանավարտներն են համալրում մեր թատրոնը։
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում