Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ-ին անդամակցությունից հետո մեր գյուղատնտեսությանը սպասվում են ոչ այնքան «արեւոտ» օրեր. «Հայկական ժամանակ»

Փետրվար 14,2014 10:54

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ինչպիսի ազդեցություն կթողնի մեր գյուղատնտեսության վրա։

Եթե այս հարցը ուղղեք մեր գործող պաշտոնյաներին, ապա չկասկածեք՝ նրանք կուրվագծեն մեր գյուղատնտեսության փայլուն ապագան։ Կպատմեն, թե ինչպես Հայաստանը ՄՄ-ի անդամ դառնալուն պես անմիջապես կվերածվի մերձարեւադարձային երկրի, Հայաստանում կսկսեն աճեցնել ցիտրուսներ, կովերի կաթնատվությունը կբարձրանա միանգամից 8 հազար տոկոսով, իսկ Հայաստանում աճեցված ցորենը կբավարարի ամբողջ աշխարհը կերակրելու համար։

Այսպիսի, կամ մոտավորապես այսպիսի պնդումների որեւէ հիմնավորում, փաստ, ցուցանիշ նրանք չեն կարող բերել։ Իսկ ահա պաշտոնական ցուցանիշներով ու տվյալներով հիմնավորելու դեպքում կստացվի, մեղմ ասած, բոլորովին այլ պատկեր։

Մեր գյուղատնտեսությանը սպասվում են ոչ այնքան «արեւոտ» օրեր։ Եվ ուրեմն, բերենք կոնկրետ ցուցանիշներ։

Ժամանակակից գյուղատնտեսության համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն պարարտանյութերը։ Դրանց ճիշտ օգտագործումից է կախված բերքատվությունն ու բերքի որակը։ Ի՞նչ պատկեր ունենք այսօր Հայաստանում պարարտանյութերի օգտագործման տեսանկյունից։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստան է ներկրվել 24 միլիոն 652 հազար դոլարի տարբեր տեսակի պարարտանյութեր։ Մեզ համար պարարտանյութերի հիմնական մատակարարներն են Վրաստանը եւ Իրանը։ Այս երկրներից անցած տարի ներկրվել է համապատասխանաբար 12.5 միլիոն դոլարի եւ 9.5 միլիոն դոլարի պարարտանյութ։ Խոշոր խմբաքանակներ են ներկրվել նաեւ Հոլանդիայից՝ մոտ մեկ միլիոն դոլարի, Իտալիայից՝ մոտ 400 հազար դոլարի, Իսպանիայից՝ մոտ 110 հազար դոլարի եւ այլն։

ՄՄ անդամ երկրներից պարարտանյութ է ներկրվել միայն Ռուսաստանից եւ Բելառուսից, համապատասխանաբար 182 հազար դոլարի եւ 61 հազար դոլարի։ Այսինքն, այս երկու երկրներից միասին վերցրած Հայաստան է ներկրվել ընդամենը 243 հազար դոլարի պարարտանյութ։ Իսկ դա ընդհանուրի նույնիսկ մեկ տոկոսն էլ չի կազմում։ Իսկ սա կարեւոր, կարելի է ասել առանցքային հանգամանք է:

Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստան ներկրվող պարարտանյութը ազատված է մաքսատուրքերից։ Իսկ ահա Մաքսային միության անդամ դառնալուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող պարարտանյութերի վրա պետք է կիրառվի 8.3 տոկոս մաքսատուրք։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստան ներկրվող պարարտանյութի 99 տոկոսը պետք է թանկանա ուղիղ 8.3 տոկոսով։ Հասկանալի է, որ այդ թանկացումը կազդի նաեւ գյուղացիների արտադրած մթերքների վրա։

Սա հողագործության մասով։ Անասնապահությանը եւս խնդիրներ են սպասվում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728