Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի ուսումնասիրման արդյունքները հրապարակման ենթակա չեն. «Հայկական ժամանակ»

Փետրվար 14,2014 10:44

Երեկ «ՀԺ» թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ արտագաղթի ուսումնասիրման արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Ասեք է, թե՝ գաղտնի են։

Փետրվարի 6-ին «ՀԺ»–ն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էր տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից սլավոնական համալսարանին պատվիրած՝ արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի եւ պատվիրատու միջեւ կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին։

Հիշեցնենք, 2013թ. պետբյուջեից 13 միլիոն դրամ էր հատկացվել արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար։

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր 06.02.2014թ. հարցման՝ հայտնում եմ, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին կնքված պայմանագրով կատարված ուսումնասիրման արդյունքների հրապարակում նախատեսված չէ»։

Սույն պատասխանը մեկ անգամ եւս փաստում է, որ պատկերը սարսափելի է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728