Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը հանել է բոլոր արտահայտությունները, որոնք ակնարկում են Ասոցացման համաձայնագրի ապագա գործադրման հնարավորության մասին. «Հրապարակ»

Փետրվար 14,2014 10:40

ԵՄ-ՀՀ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (այսուհետ՝ PCC) Ստրասբուրգում կայացած 14-րդ նիստից առաջ Բրյուսելից Երեւան է ուղարկվել «Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների» նախագիծ։ PCC-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն առաջարկությունների անվան տակ կատարելապես աղճատել է նախագծի հիմնական՝ «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» գլխի բովանդակությունը եւ 02.02.2014-ին վերադարձրել Բրյուսել։

Երեկ գրեցինք Եզրափակիչ հայտարարության 4-րդ կետի մասին, որը Բրյուսելից ուղարկվել էր. «Հանձնաժողովը… 4. հիշեցնում է, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Նամակների փոխանակության միջոցով, եւ, հետեւաբար, սա վավերական տեքստ է, որը կարող է գործադրվել ապագայում, եթե քաղաքական զարգացումները թույլ տան»։ Ֆարմանյանի միջամտությունից հետո այն դարձել էր. «Հիշեցնում է, որ այդ բանակցությունների վերջնական արդյունքը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Նամակների փոխանակության միջոցով, եւ, հետեւաբար, այս տեքստը կարող է օգտագործվել ապագայում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր պայմանագրային հենքի ստեղծման համար»։ Աղավաղումը յուրաքանչյուրն է տեսնում։

ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին է վերաբերել նաեւ Եզրափակիչ հայտարարության 7-րդ կետը. «Հանձնաժողովն… 7. այնուամենայնիվ կարծում է, որ 1999-ի Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը (PCA) Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ այլեւս հնացած է, եւ այս խնդիրն ունի կարգավորման անհրաժեշտություն, հաշվի առնելով ներկա պահին Ասոցացման եւ ԽՀԱԱԳ հավակնոտ համաձայնագրերի մեկնարկման անհնարինությունը»։

Ֆարմանյանի չարաբաստիկ խմբագրումից հետո տեքստը դառնում է. «Հանձնաժողովն… 7. այնուամենայնիվ կարծում է, որ 1999-ի Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը (PCA) Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ այլեւս հնացած է, եւ այս խնդիրն ունի կարգավորման անհրաժեշտություն»։

Կարծում ենք՝ յուրաքանչյուր ընթերցող է նկատում կարմիր թելի նման անցնող միտումը՝ Ֆարմանյանը ֆանատիկորեն բրյուսելյան նախագծից հանում է բոլոր արտահայտությունները, որոնք ակնարկում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի առկախված լինելու եւ ապագա գործադրման հնարավորության մասին։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728