Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Վաբշե սաղդ, ոչ միայն Դու, ռադ եղեք, ս….ր եղեք, գնացեք ինձանից». «Իրավունք»

Փետրվար 14,2014 10:34

Հատվածներ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցից:

Դուք նշեցիք. Ես չցանկանալով, որ իմ երեխան դատարաններում գա կանգնի,.. կասե՞ք՝ ինչի համար Ձեր դուստրը պետք է դատարանի առջև կանգներ։

-Դե դա Բալասանյանի վարքագիծն է, մի տարի ու կես արդեն աշխատում է, բայց փոխանակ իր աշխատանքով զբաղվի՝ բացի այլասերվածությունից, բռնել տալուց, դավաճանությունից՝ մենք բան չենք տեսել, ամեն ինչ էլ սպասում ենք էդ տեսակ մարդուց։

Դուք ճիշտ ե՞ք համարում, որ Ձեր դուստրը այդքան երիտասարդ տարիքում արդեն մի ամբողջ դպրոց էր ղեկավարում։

-Ուրեմն, եթե Դուք տեսնեք Մանյայի պատվոգրերը, որոնք ստացել է թե հանրապետությունում և թե հանրապետությունից դուրս, կիմանաք ճիշտ է, թե՝ ոչ։ Մաշա Մնջոյանից սկսած մյուս բոլոր գյումրեցի հայտնի երեխաները իր դպրոցի աշակերտներն են եղել։ Էս վերջում էլ ինքը հսկայական տնտեսում էր արել, որի համար ինքը (Սամվել Բալասանյանը) կանչել էր մնացած դպրոցների տնօրեններին և հարցրել, թե ինչպես է ստացվում, որ այս դպրոցը այդքան հսկայական տնտեսումներ է անում, իսկ իրենք ոչ։ Եվ ազատում է մնացած դպրոցների տնօրեններին։ Մանյան հանրապետության վերջի փառատոներին բազմակի դափնեկիր է դարձել, պատվոգրեր է ստացել, և այսօր այդ դպրոցի հաճախելիությունը շատ ավելին է. քան մյուս դպրոցներինը։

 Իսկ ինչի՞ հաշվին են այդ տնտեսումներն արվել։

 -Ես չեմ հասկանում՝ ինչի՞ եք անպայման ինձ զանգում, ամեն ինչ հարցնում, ո՞րն է Ձեր նպատակը, որ անպայման ե՞ս լինեմ, անպայման ի՞նձ հետ խոսեք, անպայման ի՞նձ հետ քննարկեք, անպայման ի՞նձ առաջ քաշեք, է՞դ է Ձեր տերերի պատվերը։

Բայց, պարոն Դուկասյան…

– Ի՞նչ պարոն Ղուկասյան, պարոն Ղուկասյան, ախր հարցը քո մեջ չի, է, հարցն էն է, որ սաղ աշխարհին հետաքրքրողը ես ե՞մ, չեմ հասկանում։ Վաբշե հեռացեք ինձանից, ինչ եք ուզում, հեռացեք ինձանից վաբշե, հոմ Դուք շառ չեք, ի՞նչ եք ուզում, վաբշե։ Ըսենց էլ կրակն ընկնել կլինի, Դուք վաբշե շառ ե՞ք Ձեր լրագրողներով, վաբշե սաղդ, ոչ միայն Դու, ռադ եղեք, ս….ր եղեք, գնացեք ինձանից, վաբշե չզանգեք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728