Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով տուժած Հակոբյանների ընտանիքի հետ դերասան Վարդան Պետրոսյանի հաշտության, կատարված նախաքննության, հնչեցված տարաբնույթ հայտարարությունների շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հետ։
Ներկայումս ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հակոբյանների ընտանիքի հետ։
Դեպքից հետո մեր ընտանիքի կողմից ձեռնարկվել են իմ կարծիքով բոլոր քայլերը, որպեսզի երկու ընտանիքների միջեւ թշնամանք չմնա, հաշտության եզրեր ենք փնտրել, փորձել ենք հանդիպումներ կազմակերպել եւ համապատասխան հող նախապատրաստել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնել Հակոբյանների ընտանիքներին: Սակայն պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, միայն սփոփանքով չես փարատի: Էդգարի եւ Էդուարդի կորուստը մեր ընտանիքի համար էլ ծանր ողբերգություն է:
Այժմ հաշտությունը հնարավո՞ր եք համարում։
Կարդացեք նաև
Մենք խորապես ցավում ենք երկու երեխաների կորստի համար: Դա անդառնալի ողբերգություն է Հակոբյանների ընտանիքների համար: Բայց դա նաեւ մեծ ցավ է մեզ համար, մեր ամբողջ կյանքի համար…մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին: Վարդան Պետրոսյանը բազմիցս դիմել է մեր փաստաբան Ն. Բաղդասարյանին եւ քննիչ Դ. Մարտիրոսյանին, որպեսզի հանդիպում կազմակերպեն իր եւ Հակոբյան ընտանիքների հետ. մինչեւ այսօր դա հնարավոր չի եղել, քանի որ Հակոբյանները չեն ցանկացել հանդիպել Վարդանին: Բայց, կարծում եմ ամենից ճիշտը կլինի, որ նրանք հանդիպեն Վարդանի հետ, որովհետեւ ուրիշ ոչ ոք նրանց չի կարող ասել այն, ինչ կարող է ասել միմիայն Վարդանը:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում