Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ անտարբերություն. «Ժամանակ»

Փետրվար 14,2014 10:23

Ոչ մի կասկած չկա, որ Հայաստանում կառավարության հրաժարականը հրատապ խնդիրներից մեկն է, քանի որ այս կառավարության տնտեսական քաղաքականությունը, բացի քաղաքացիներին ուղղված հարվածներից, որևէ մի այլ արդյունք չի ցուցաբերում: Եվ այս տեսանկյունից այն, որ հարցն ընդգրկված է խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների օրակարգում, հասկանալի է միանգամայն: Սակայն, սրանով հանդերձ, անհասկանալի է, օրինակ, այն, որ այս կուսակցությունների օրակարգում նույն հրատապությամբ ընդգրկված չէ Հայաստանի Մաքսային միությանն արագընթաց անդամակցության հարցը, առավել ևս, երբ այս կուսակցություններն իրենք էին ընդունում այս անդամակցության ամենածանր հետևանքներից մեկի՝ գազային խայտառակ պայմանագրի իրողությունը:

Այսինքն` ինչքան, որ աղետի մեջ է Հայաստանի տնտեսությունը ներսում, նույնքան և աղետաբեր է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած և պայմանական ասված` «սեպտեմբերի 3-ը»: Եվ առնվազն տարօրինակ է, որ կառավարության պաշտոնանկության շուրջ օրակարգային համախմբվածություն կա, իսկ ահա «սեպտեմբերի 3-ի» շուրջ նման համախմբվածությունը բացակայում է: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ էության, արտաքին ուղղությամբ տեղի ունեցող այս զարգացումները իրականության մեջ Հայաստանի ներքին դասավորությունները վերածում են ֆորմալության, քանզի Հայաստանի ներսում, ըստ էության, լիակատար է դառնում Ռուսաստանի գերազդեցությունը, և Հայաստանում կիշխեն այն ուժերը, և այդ ուժերը կիշխեն այնպես, ինչ որ կկամենա Ռուսաստանը, ինչպես որ կպահանջեն Ռուսաստանի շահերը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728