Հետաքրքիր ժողովուրդ ենք՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմի ճակատագրով ավելի շատ ենք մտահոգված, քան մեր երկրի: Հաստատ կարելի է պնդել, որ այս ֆիլմի արգելման պատմությունն ավելի բուռն քննարկվեց, քան Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը:
Գոնե ֆեյսբուքյան տարածքում, որտեղ ընդունված է կարծել, որ հասարակության առավել ակտիվ ու առաջադեմ զանգվածն է հավաքված, Սինեմա Սթարի կողմից այս ֆիլմը ցուցադրությունից հանելու պատմությունն այնպիսի թեժ քննարկման արժանացավ, որի հետ մեկ էլ Անժելա Սարգսյանի պատմությունը կարող է մրցել: Անշուշտ, վաղը-մյուս օրը, երբ կպարզենք, որ Սովետմիության վատ տարբերակն արդեն իրականություն է, որ մենք մի միության անդամ ենք, որտեղ մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, հայի հետին միտքը կսկսի աշխատել ու ծնկներին տալ: Բայց արդեն ուշ կլինի՝ կպարզվի, որ մենք Ռուսաստանի մեծապետական ծրագրերի մասնակիցն ենք ու ծափ տվողը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Այո