Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին պատասխանում է իրեն դատի տված ոստիկան Ա. Դեմիրխանյանին

Փետրվար 13,2014 22:40

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների

ընդհանուր իրավասության դատարանին

 

Հայցվոր` ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ

ոստիկան Աիդա Գեորգիի Դեմիրխանյանին

Պատասխանող` ՀՀ քաղաքացի

Վարտգեզ Լիվանի Գասպարից

 

Հատված հայցի պատասխանից

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ՝ ոստիկան Աիդա Գեորգիի Դեմիրխանյանը հայցով դիմել է դատարան իր « Պատիվն ու արժանապատվությունը» «արատավորելու» համար:

Առաջին իսկ հայացքից ոստիկան Ա. Դեմիրխանյանի ստորագրած հայցի շարադրանքից եւ բովանդակությունից պարզվում է՝ այն ներկայացրել է ոչ թե «Պատիվն ու արժանապատվությունը» վիրավորված Ա. Դեմիրխանյան անձը, այլ՝ ոստիկանության իրավաբանական ծառայությունը… Եվ իրոք երեւում է, որ հայցվորը հանդես էգալիս ոչ միայն իր, այլ ողջ ոստիկանության անունից.

Մեջբերում՝ «Գասպարիի կողմից նման վարքագիծ դրսևորելը առաջին անգամը չէ, պարզապես Ա.Դեմիրխանյանը և ոստիկանության այլ ծառայողներ մշտապես ցուցաբերել են զսպվածություն, սակայն այն ընկալել է որպես թողտվություն և առանց որևէ օրինական հիմքերի և ապացույցների առկայության ինքն իրեն իրավունք է վերապահել առաջին իսկ հնարավորության դեպքում ցանկացած պահի հրապարակավ, միտումնավոր և նպատակային վիրավորանք հասցնել ոստիկանության ցանկացած ծառայողի` անկախ այն հանգամանքից, թե ինքը նախկինում տվյալ անձի հետ թե որպես քաղաքացի և թե որպես ոստիկանության ծառայող հարաբերություններ ունեցել է, թե ոչ»:

Այն պնդումը, որ այս հայցը ներկայացրել է ոչ թե իբր վիրավորված Ա. Դեմիրխանյան անձը, այլ՝ ոստիկանության իրավաբանական ծառայությունը հիմնավորվում է նաեւ նրանով, որ գրեթե նույնական հայց էներկայացրել ոմն ոստիկան Ս. Մելիքյանը:

Այս երկու հայցերի մեջ կան ամբողջ պարբերություններ, որոնք պարզապես copy-paste են արված միեւնույն տեքստից:

Ինչպես հայցում նշել եք ոստիկանության ներկայացուցիչ ոստիկան Դեմիրխանյանդ՝ ձեր եւ Գասպարի առնչությունը բացառապես պետական պաշտոնատար անձ, ոստիկանության ներկայացուցիչ հայցվորի եւ հայցին պատասխանող քաղաքացու հարաբերություն է եւ այդտեղ անձնական ոչինչ չէր կարող լինել:

Այսինքն կարելի է ենթադրել, որ այստեղ առկա է, ոչ թե «Պատիվն ու արժանապատվությունը» վերականգնելու խնդիր, այլ պարզապես գումար հայթայթելու, ավելի ճիշտ պարզ դրամաշորթության առիթ, որը բնորոշ է ՀՀ իրավապահներին…

Նաեւ հաշվի առնելով, որ ՀՀ դատական համակարգն էլ առանձնապես աչքի չի ընկնում իր օբյեկտիվությամբ եւ անկաշառությամբ, ուստի բնական կասկած է առաջանում, որ այս հայցը ներկայացնելու սցենարը պատեհ առիթը օգտագործելով համատեղ ջանքերով հերթական քաղաքացուց գումար շորթելն է:

1 – Ընդհանուր դրույթներ

Քանի որ հայցվորը ըստ էության հանդես է եկել ոչ միայն իր այլ՝ նաեւ ՀՀ ոստիկանության շահերի պաշտպանությամբ, ես էլ նախ ներկայացնում եմ իմընդհանուր դիրքորոշումը, եւ պնդում եմ, որ ըստ ինձ՝ ոստիկանության մի շարք ներկայացուցիչներ՝ սկսած ոստիկանապետ Վ. Գասպարյանից, Ա. Կարապետյանը,Վ. Օսիպյանը եւ ոստիկանության մի շարք այլ ներկայացուցիչներ, այդ թվում ոստիկան Ա. Դեմիրխանյանդ ստորագույն , սրիկա հանցագործներ եք:

Այս գնահատականները վիրավորանք չեն կարող համարվել,քանի որ դրանք միանգամայն համապատասխանում են իրականությանը: Եւ առհասարակ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում ես անզոր էմ բնութագրել ձեր ստորության խորքն ու սահմանները, էլ ուր հասած վիրավորեմ…

Այն հանգամանքը, որ նշածս անձինք եւ իշխանության մի շարք այլ ներկայացուցիչներդ առ այսօր չեք ենթարկվել քրեական պատասխանատվության, բնավ ինձ չի պարտադրում փոխեմ իմ կարծիքը ձեր մասին կամ, որ դադարեմ իմ կարծիքը բարձրաձայնել:

Իմ վերոհիշյալ համոզումը եւ դիրքորոշումը հիմնված են ակնհայտ բազմաթիվ փաստերի վրա, չնայած միայն անձամբ ինձ հայտնի եւ հավաստի փաստերն էլ են բավարար ձեզ ստոր, սրիկա եւ հանցագործ գնահատելու համար:

Ի պատասխան ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկան Դեմիրխանյանիդ հայցի ներքո հարցադրմանը

«Ավելին Ա.Դեմիրխանյանի հասցեին արված վիրավորանքներ անելիս Վ.Գասպարին ողջամտության սահմաններում չի ձեռնարկել միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, իր խոսքերը ապացուցող որևէ ապացույց Գասպարիի կողմից չի ապացուցվել, որը ևս փաստում է, որ նրա դիտավորությունն ուղղված է եղել Ա. Դեմիրխանյանի պատիվն ու արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորելուն»:

 

Ի միջի այլոց, պարզապես ի միջի այլոց, նայեք ձեր իսկ վերոհիշյալ գրածը.

«… իր խոսքերը ապացուցող որևէ ապացույց Գասպարիի կողմից չի ապացուցվել»…

(հերն անիծվի նրա , որ Ա. Դեմիրխանյանիդ դպրոցականի ատեստատ է տվել …)

Ահա պարզաբանում եմ, թե ինչու եք դուք և ոստիկանության մի շարք ներկայացուցիչներդ՝ սկսած ոստիկանապետ Վ. Գասպարյանից, Ա. Կարապետյանը, Վ. Օսիպյանը եւ ոստիկանության մի շարք այլ ներկայացուցիչներ,այդ թվում ոստիկան Դեմիրխանյանդ ստորագույն , սրիկա հանցագործներ:

Ապացույց N 1- 2013 թվի ապրիլի 20-ին առավոտյան ժամը 8:30-ին Թումանյան փողոցի սկզբնամասում ոստիկանապետ Վ.Գասպարյանի տան մոտակայքում կանգնած իմ պաստառով հասարակությանը իրազեկում էի ՀՀ ոստիկանության ապօրինությունների, մասնավորապես Երևանի նորանշանակ ոստիկանապետ Գ. Վիրաբյանին խոշտանգելու եւ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ կայացրած վճռի մասին:

Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող ոստիկանության ձեր՝2 բերետավորները եւ պահանջեցիք-հրավիրեցիք նստել ձեր սեւ ջիպը… քանի որ դուք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցիք, որ ուզումեք ինձ բերման ենթարկել, բնականաբար, ես չընդունեցի ձեր հրավերը: Ապա դուք հարկադրանքի կիրառմամբ, արդեն պառկած վիճակում, ինձ տեղափոխեցիք ձեր մեքենան եւ տարաք ոստիկանության կենտրոն (Նալբանդյան փող.). ինձ բարձրացրիք ( երեւի վերջին հարկ ) ոստիկանապետ Վ. Գասպարյանի մոտ:Ապա դուք ի դեմս ձեր ղեկավարի նախ քաղաքավարի հրավիրեցիք ինձ «զրուցելու»…

Ես հարցրեցի՝ ի՞նչ կարգավիճակովեմ գտնվում այտեղ: Դուք ի դեմս ոստիկանապետի պատասխանեցիք, որ ինձ « հրավիրել» եք ձեզ մոտ «զրուցելու»…

Չստանալով ինձանից ոչ մի արձագանգ դուք ի դեմս ձեր պետի աստիճանաբար անցաք սաստելու, զգուշացնելու , ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս ոստիկանապետի տան մոտակայքում ակցիա չանեմ… ասացիք, որ ակցիա անելու դեպքում դա կդիտարկեք անձնական հարց եւ շատ խիստ եք հակադարձելու, որ չի ներվելու անձնական խնդիրը: Շարունակելով զգուշացնելը, եւ սպառնալիքները իմ եւ իմ ընտանիքի հասցեին, դուք ասացիք, որ իմ պայքարի եղանակը ճիշտ չի, նաեւ ասացիք, որ ինքս ինձ հարց տամ, որ ես ի՞նչ եմ արել այս երկրի համար…

Ձեր ոստիկանապետը ասաց, որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար, եւ որ թույլ չի տա իր ընտանիքը երբեւէ լսի որեւէ բան, որը կխաթարի, իր բնորոշմամբ, իրեն անբիծ նկարագիրը: Դուք, ի դեմս ոստիկանապետի, որպես ուժային կառույցի պետական պաշտոնատար անձ , ինձ՝ բերման ենթարկվածիս փորձեցիք «հասկացնել », որ ինչ բան է Հայրենիքը, որն է Հայրենիքին ծառայելը եւ այլն…

Կրկին շարունակելով զգուշացումներն ու սպառնալիքները դուք ի դեմս ոստիկանապետի մի քանի անգամ հարցրեցիք, որ արդյո՞ք ես ձեզ ճիշտ եմ հասկացել: Իսկ դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան դուք ավելի ու ավելի զայրացաք, սկսեցիք հայհոյել ամենայն կատաղությամբ:

Մի քանի րոպե տեւած այդ«զրուցից» հետո, եւ դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք դուք ի դեմս ոստիկանապետի կարգադրեցիք «Էստեղից սրան տարեք»:
Երբ ոստիկանապետի ենթականեր, ձեր գործընկերները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել, ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:
Այս պահին էր, որ դուք ի դեմս ձեր ոստիկանապետի կորցրեցիք ինքնատիրապետումը, տվեցիք ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները՝իմ եւ իմ ծնողների հասցեին… իբր փորձեցիք բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր ուրիշ ոստիկանները դա կասեցրին… Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկվածինձ տվեցիք սպառնալիքները` «քեզ կգլխատեմ», «ոսկորներդ փոշի կանեմ» եւ այլն: Դուք ի դեմս ոսիկանապետի հանդգնեցիք նաեւ թքել ինձ վրա… Ինձ անվանել սատանա…

Ի դեպ, իմ խորին համոզմամբ՝ ստոր, սրիկա եւ հանցագործ գնահատականները չափազանց մեղմ են ձեզ բնութագրելու համար… Ուղղակիորեն ես բառեր չեմ գտնում ձեր ստորության իրական չափը ըստ էության ներկայացնել …

Ի դեպ, այդ ժամանակ արդեն դուք ի դեմս ոստիկանապետի ենթակաների ինձ իջեցրիք հարկերով (քանի որ բարձրանալիս վերելակը փչացել էր գերբեռնվածության պատճառով)… Մոտ մի կես ժամ էլ ինձ պահեցիք բակում (ես հետո պիտի հասկանայի, որ այդ ընթացքում հավանաբար փորձել եք ջնջել ինձանից առգրավված իմ 2 բջջային հեռախոսների հիշողությունը)…Հետո ինձ նստեցրիք ձեր սեւ Ջիպը… Շատ քաղաքավարի հարցրեցիք, որտե՞ղ է պետք ինձ հասցնել… Իսկ ես սկզբունքորեն հրաժարվելով հանցագործ աշխարհի ծառայությունից խնդրեցի ամիջապես պահել մեքենան… Դուք Իսահակյան փողոցում պահեցիք, ինձ վերադարձնելովիմ երկու բջջային հեռախոսները, դրամապանակը, եւ այլն…

Ավելացնում եմ, որ ի դեմս ոստիկանապետի ձեր պահվածքը, զգուշացնելը, սպառնալը, նույնիսկ շարժ ու ձեւը, խոսելը եւ ժեստերը չափազանց նման էին Նուբարաշեն ՔԿՀ-ում իմ տեսած գողական թափթփուկներին:

Հաշվի առնելով, որ դուք ամենայն հավանականությամբ չեք ընդունի, ավելին կհերքեք ձեր իսկ կատարած ստոր արարքները,ինչպես որպես կանոն դա անում են փակ համակարգերում, մասնավորապես ոստիկանության բաժիններում խոշտանգումներ իրականացրած պաշտոնյաները (հո դուք չեք խոստովանի ձեր իսկ կատարած հանցագործությունը), ես կներկայացնեմ այլ նաև փաստեր, որոնք դժվար թե կարողանաք հերքել…

Ապացույց N 2 – 2013 թվի հուլիսի 4-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ իմ խաղաղ բողոքի ակցիան խափանելու կապակցությամբ ես իմ բողոքն արտահայտեցի հուիսի 6-ին , ժամը 19-ին ոստիկանապետ Վ. Գասպարյանի տան մոտ ակցիայով` կրելով պաստառ «բավական է լպստեք օլիգարխների կոշիկները» գրությամբ ե ւոստիկանապետի նկարով:

Ժամը 19:30-ին կրկին մեկ տասնյակ ոստիկաններով ոստիկանապետ Ա. Կարապետյանի գլխավորությամբ ինձ բերման ենթարկեցիք ոստիկանության` Կենտրոնի բաժին` Իսրայելյան փողոց: Կրկին խափանելով իմ խաղաղ ցույցը եւ արտահայտվելու իրավունքը: Ի դեպ այս անգամ դա արեցիք Ազատության ռ/կ լրագրողի աչքի առաջ, երբ ես պարզապես կանգնած էի փողոցի մայթին…

Ոստիկանության բաժնում դուք ի դեմս ոստիկանապետ Ա. Կարապետյանի՝ ինձ տվեցիք սպառնալիքներ. Ի՞նչ ես օձերի պես շոշերին պառկում, Ի՞նչիես պետականն ու անձնականը խառնում, եւ այլն…

Նույն օրը հուլիսի 6-ին , նաեւ հուլիսի 7-ին մի խումբ երիտասարդներ արդեն սկսեցին իրականացնել ոստիկանապետի տված ապառնալիքները՝լոլիկներ ու ձվեր նետեցին իմ , իմ կնոջ եւ իմ մանկահասակ որդու ուղղությամբ… թեև հարեւան շենքի տեսագրող սարքերը նկարահանել էին այդ երիտասարդներին եւ դուք, ի դեմս Կենտրոնի ոստիկանների, զննեցիք այդ տեսագրությունները, սակայն այնպես էլ երբեւէ չհայտնաբերեցիք այդ անձանց… Ուստի ես խիստ կասկածում եմ, որ այդ երիտասարդները հենց ոստիկանության կամ հանցագործ աշխարհի ձեր գործընկերներն են…

 

10.02.2014

Վ. Լ. Գասպարի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728