Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում խոչընդոտել են ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների աշխատանքը

Փետրվար 13,2014 22:33

Երեկ ՀԱԿ ակտիվիստների ահազանգով ոստիկանություն է գնացել նաեւ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը:

Արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սկզբում իրենց խոչընդոտել են ոստիկանություն մտնել.«20 րոպե ուշացումով մեզ թողեցին բարձրանալ վերեւ, հանդիպել ոստիկանության բաժանմունքի պետին»: Ըստ նրա, խնդիրներ են առաջացել, երբ իրենք պահանջել են ոստիկանություն բերման ենթարկված անձանց մատյանը տրամադրել, անհասկանալի պատճառներով ձգձգումից հետո են միայն այն տրամադրել խմբի անդամներին:

Պարոն Գրիգորյանի խոսքով, ՀԱԿ ակտիվիստները իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին խմբի անդամներին հրաժարվել են ներկայացնել. «Միգուցե պատճառն այն էր, որ ավարտվել էր ամեն ինչ եւ ակտիվիստները գտնում էին, որ անհրաժեշտություն չկա էլ պատմելու: Ակտիվիստները բռնությունների մասին մեզ ոչինչ չասացին, որ մենք համապատասխան պարզաբանումներ պահանջեինք ոստիկանների աշխատակիցներից: Պաշտպանը զբաղվում է հարցի ուսումնասիրությամբ, զարգացումները կհրապարակենք»:

Ինչ վերաբերում է ոստիկանի՝  լրագրող Անի Գեւորգյանին ապտակելուն, պարոն Գրիգորյանն ասաց, որ եթե նման բան եղել է, դա առնվազն կարելի է դիտել որպես պաշտոնական լիազորությունների սահմանազանցում. «Որը հանցագործություն է»:

Հիշեցնենք, որ երեկ Մարտի 1-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների ոստիկանություն էին տարել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728