Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ-ն Թվիթերում պատասխանել է Ուորլիքի հարցադրմանը

Փետրվար 13,2014 22:26

ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարց է բարձրացրել, թե ինչու Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք բանակցություններ չսկսեն Լեռնային Ղարաբաղի շուրջ:

«Հունական և Թուրքական Կիպրոսները հայտարարել են, որ ամբողջական բանակցություններ կունենան հակամարտության կարգավորման հարցում: Ինչո՞ւ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում», – Թվիթերի իր էջում գրել է Ուորլիքը:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր էջում՝ ի պատասխան այս հարցադրման, գրել է. «Մենք համաձայն ենք, որ ճիշտ ժամանակն է վերականգնելու ամբողջական բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությամբ»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաևն Թվիթերի իր էջում նույն առիթով գրել է. «Ահա, թե ինչու ենք մենք բանակցում Երևանի հետ՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրելու»:

Կիպրոսի հունական և թուրքական մասերի առաջնորդները 18 ամսյա ընդմիջումից հետո փետրվարի 11-ին վերսկսեցին բանակցությունները:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728