ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին 65 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել:
«Փաստիֆո»-ի խնդրանքով՝ տեսչության պետ Լևոն Խալիկյանը որոշ մանրամասներ է ներկայացրել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի վերաբերյալ:
Մեր զրուցակիցը մասնավորապես հայտնեց, որ փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վերջնականապես պետք է որոշվեր, թե ինչ տուգանքի է ենթարկվելու «Վաղարշ և որդիներ կոնցեռնը»:
Սակայն կազմակերպության տնօրեն Նունե Նալբանդյանը և կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նիստին չեն ներկայացել, փոխարենը ներկայացել են Վ.Աբրահամյանի որդին, ով ներկայացել է իբրև հոր խորհրդական և անվտանգության աշխատակիցը: Նրանք, սակայն, լիազորագիր չեն ունեցել՝ նիստին մասնակցելու համար, բայց տեսչությունում թույլ են տվել` ընդունելով նաև նրանց ներկայացրած փաստաթղթերը:
Իսկ հաջորդ օրն արդեն Աբրահամյանի որդին ներկայացել է իրավաբանի ուղեկցությամբ, որն արդեն ունեցել է նաև համապատասխան լիազորագիր՝ Նունե Նալբանդյանի կողմից տրված: Նրան էլ հենց հանձնվել է նիստի արդյունքում կայացված որոշումը` ընկերությանը 65 մլն դրամով տուգանելու մասին:
Տեսչության պետ Լևոն Խալիկյանի խոսքով՝ ընկերությունը կամ եռօրյա ժամկետում պետք է վճարի տուգանքը, կամ այն պետք է բողոքարկի դատարանում:
Իսկ այս խախտումներից յուրաքանչյուրի համար նախատեսված տուգանքը 50 000 դրամ է: Այլ կերպ ասած, «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում դեկտեմբերի 9-13-ը կատարված ստուգումների ժամանակ 1300 խախտում է արձանագրվել:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Փաստիֆո»-ի կայքում