Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ լրագրողի հասցեին․ «Lragir.am»

Փետրվար 13,2014 20:56

Երեկ գիշերվանից, ինչ երիտհանրապետականները փողոցում խոչընդոտեցին Մարտի 1-ի թռուցիկների բաժանումը, և քաղաքացիներին ոստիկանությունը բերման ենթարկեց, Ֆեյսբուքում սկսեցին տարածվել ՀՀԿ-ականների լուսանկարներն իրենց անձնական էջերից, պարզ դարձավ ով ինչ պաշտոն ունի:

arm139230835344

Առավոտյան արդեն ստացա նամակներ, որ այդ լուսանկարները ջնջեմ իմ անձնական էջից: ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը մոտ 10-ից ավել նամակներ է ուղղարկում իմ ֆեյսբուքի էջին, որտեղ գրված է, որ արագ կերպով ջնջվեն այն նկարները, որտեղ ինքն է պատկերաված և իր ընկերները, հետո սպառնալիքների է անցնում և պահանջում մեկ ժամվա մեջ հեռացնել լուսանկարը:

Հետո  գրում է. «Հիմա քո դուրը կգա՞, որ քո նկարները ֆոտոշոփ անեմ Անժելա Սարգսյանի նկարների պես տարածեմ ինտերնետում, դուրդ չի գա, քանի որ դու էտ մարդը չես, նկարս ջնջի, ես էլ եմ մարդ:

Ուրեմն այ անբարոյական, կհանդիպենք դատարանում եթե գրում ես հանցագործ ես, ուրեմն տակից դուրս կգաս:

Հա մեկ էլ սպասի շուտով քո նկարները ինտերնետում կտենաս կապացուցի պոռնիկ լինելդ»:

Նա սկսեց election.am  կայքից դուրս  բերել ինձ հետ նախ կապ չունեցող անձանց տվյալներ: Հետո սպառնալ, թե ընտանիքդ է, դե դու բռնվի:

Լուսանկարները՝ Lragir.am-ի

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Lragir.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728