Ուկրաինայի բանակը երկրում ստեղծված իրավիճակին կխառնվի միայն այն դեպքում, եթե արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի, ասել է Ուկրաինայի Պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը:
Ուկրաինական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությամբ ներքաղաքական պայքարին բանակի խառնվելը լիովին բացառված է. «Բայց երկրի լարվածությունը անտարբեր չի թողել զինվորականներին և պաշտպանության նախարարության աշխատակիցներին: Որպես Ուկրաինայի քաղաքացիներ, նրանք նույնպես հայտնել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Մասնավորապես, տեղի է ունեցել Ուկրաինայի ԶՈւ ժողով, որտեղ զինվորականների 87%-ը կողմ էին առկա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նախագահի քայլերին»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական տեխնիկան գործի է դրվել՝ Լեբեդևն ասել է, որ այդ լուրերն անհիմն են. «Տեղեկատվությունները, թե ՈւԶՈւ-ն ներգրավված է խաղաղ ցուցարարների դեմ գործողությունների մեջ, սադրանք է: Զինվորականները և ռազմական տեխնիկան չեն մասնակցում երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի կարգավորմանը», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ