Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել ինչ ուզում էր»

Փետրվար 13,2014 19:57

Վարդան Օսկանյանը մեղադրանքներ հնչեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին

«Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով քննարկման ժամանակ այսօր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ մենք պետք է հստակ տեսլական սահմանենք Հայաստանի համար, որը չի կարող ժողովրդավարության շրջանակներից դուրս լինել: «Եվ սա անելու բարոյական իրավունք ունեն նրանք, ովքեր անկախություն են ձեռք բերել, ովքեր դեռ կան, ողջ են: Երկիրը սխալ ճանապարհով է գնում և մենք պետք է կարողանանք անձնական շահերը մի կողմ դնել, լուծումներ տալ»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով Ռուսաստանը կարող է իրեն իրավունք վերապահել, տարբեր բաներ անել, բայց մեր զարգացման միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է, համերաշխությունը, միասնականությունը: «Չի եղել ու չկա երկրի ղեկավար, որը կկարողանա Ղարաբաղի հարցում զիջում անել: Ինչո՞ւ, որովհետև չկա քաղաքական կոնսենսուս, որովհետև չունի այդ քաղաքական օրինականությունը, որ կարողանա ժողովրդի առաջ խնդիրներ դնել, լուծումներ բացատրել: Իշխանությունները չեն կարող դա անել, նույնիսկ եթե կտորի վրա մեզ տան Ղարաբաղի անկախությունը: Մենք բան չունենք դիմացը տալու, որովհետև իշխանության օրինականություն չունենք»,- ասաց բանախոսն անդրադառնալով Մաքսային միության շրջանակներում ԼՂՀ հարցի կարգավորման հնարավորություններին:

Հարցին՝ արդյո՞ք այն, ինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին ուզում էր իրագործել, դա ճի՞շտ ճանապարհ էր, Վարդան Օսկանյանն արձագանքեց. «Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել ինչ ուզում էր: Միգուցե այդ օրերի համար դա ճիշտ լուծում էր… 96-ին ընտրությունների հետևանքները կային և ես համոզված եմ, որ եթե նա ուզեր դա անել 95-ին, նա կկարողանար նման զիջման գնալ, որովհետև ընտրված նախագահ էր, ուներ օրինականություն, հարգանք, պատիվ, բայց դրանից հետո անհնար էր»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728