Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ մաքսապետը Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարց է բարձրացնում․ «Ազատություն»

Փետրվար 13,2014 19:14

Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի կարծիքով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացում հրատապ խնդիրներից մեկը տեղեկատվական գործակցությունն է: Չորեքշաբթի օրը Բելառուսում, Նովոպոլոցկում տեղի ունեցած նիստին հաջորդած ասուլիսում նա ասել է, թե իրեն ամենաշատը մտահոգում է տեղեկատվության փոխանակման խնդիրը:

«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը», – պարզաբանել է նա՝ հավելելով, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»: «Շատ բան պետք է նորից յուրացնել», – հավելել է Բելյանինովը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը «բաց սրտով» աշխատում է Մաքսային միության ապագա գործընկերների հետ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Բելյանինովը նաև ասել է, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու խիստ ժամկետներ են սահմանված, ենթադրվում է, որ կես տարվա մեջ գործընթացը պետք է առավելագույնը մոտեցնել ավարտին:

Նովոպոլոցկում անցկացվել է ՄՄ-ի մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստ, որին դիտորդի կարգավիճակով մասնակցել են նաև Հայաստանի, Ղրղըզստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728