Կրթության եւ գիտության նախարարին ոչ ոք չէր խնդրել մեկնաբանություն տալ Մարտի 1-ի եւ Հայ Ազգային կոնգրեսի մասին։ Ինքը ՀԱԿ-ին համարում է անհասկանալի քաղաքական ուժ, որի միակ կապիտալը Մարտի 1-ն է։
Արմեն Աշոտյանը հիշում է նաեւ, որ ՀԱԿ-ի ղեկավարներից մեկն, ըստ իրեն, ԲՀԿ լիդերներից մեկի հետ սակարկում էր մարտի 1-ի զոհերի արյունը։ Ի՞նչը նկատի ունի կրթության ու գիտության նախարարը՝ արդյո՞ք Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնի ձայնագրված զրույցը։
Ո՞վ է խոսում մարտի 1-ից՝ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը կազմակերպել է Մարտի 1-ի սպանդը, կոծկել բոլոր սպանությունները,-ասում է Լեւոն Զուրաբյանը։ Ըստ նրա, հանրապետականը թող խոսի իր քաղաքական կապիտալի մասին, ոչ թե՝ ուրիշների. «Դա երկրի աղքատացումն է, դա արտագաղթն է, դա միլիարդների, ՀԲ-ի հաշվարկով, 6 միլիարդ դոլարի արտահոսքն է Հայաստանից»։
Լեւոն Զուրաբյանը Հայ Ազգային Կոնգրեսի կապիտալն անձամբ Արմեն Աշոտյանին ցույց կտա Մարտի 1-ի սպասվելիք հանրահավաքի ժամանակ։ Պատգամավորը չի կարծում, որ սպասվող թավշյա հեղափոխության ընթացքում իշխանությունը դարձյալ կդիմի զենքի եւ արյունահեղության. «Բացարձակապես որեւէ ռեսուրս նրանք չունեն նման բան իրագործելու համար»։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում