Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Al-Manar. Հայաստան-Իրան սահմանին այգի ստեղծելու բանակցություններն ավարտված են. Իրանցի պաշտոնյա

Փետրվար 13,2014 18:37

Հայաստանի և Իրանի սահմանային գոտում Խաղաղության և բարեկամության այգի ստեղծելու բանակցություններն ավարտված են, հայտնել է Իրանի նախագահի խորհրդական, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մասումա Էբթեկարը: Փոխանցում է «Ալ-Մանար» լրատվականը:

Հայ-իրանական բարեկամության այգի ստեղծելու գաղափարը ծնվել է 2012թ., երբ Թեհրանի ու Երևանի միջև սահմանի երկու կողմում բնական արգելոց հիմնելու մասին պայմանագիր էր ստորագրվել. արգելոցը կխորհրդանշի և կամրապնդի երկու հարևան երկրների խորացող համագործակցությունը:

Այգին կունենա մոտ 65 հազար հեկտար տարածություն՝ ընկած Արաքս գետի մոտ:

Ըստ Հայաստանի և Իրանի պաշտոնական տեղեկատվության, այգին ոչ միայն կպաշտպանի լեռնային կենդանական և բուսական աշխարհը, այլև կնպաստի էկոզբոսաշրջությանը:

Էբթեկարը հույս է հայտնել, որ այգու կառուցումը կսկսվի մոտ ապագայում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728