Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում գործում է բարեգործական 16 ճաշարան:
2013 թվականի ընթացքում ճաշարանների շահառուների թիվն անցել է 2400-ից:
Բարեգործական հիմունքներով գործող ճաշարաններում օրական մեկ անգամ անվճար մատուցվում է տաք կերակուր:
Ինչպես 2013թ.-ին, այս տարի ևս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն