Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր փոխարեն կպաշտոնավարի՞ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը

Փետրվար 13,2014 17:16

Ինչպես տեղեկացրել ենք,  օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատել է Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին, որը մոտ 6 տարի զբաղեցնում էր Արմեն Տիգրանյանի անվան Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը;

Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը պատրաստվում է այդ պաշտոնում նշանակել իր քրոջ աղջան՝ Լուսինե Սանոյանին, որը Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է: Մենք այս տեղեկությունները ճշտելու նպատակով դիմեցինք Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, որը փոխանցեց հետևյալը. «Սա ընդամենը ապատեղեկատվություն է, կոչ եմ անում լրագրողներին ծուղակը չընկնել, և բացի այն, որ չի համապատասխանում իրականությանը, հարուցել է Լուսինե Սանոյանի և նրա ընտանիքի անդամների ծիծաղը»:

Մեր այն հարցին էլ, թե տնօրեն նշանակելիս Սամվել Բալասանյանը հաշվի կառնի՞ այն հանգամանքը, որ դպրոցը երաժշտական է և մասնագիտական կրթություն ունեցող, գոնե երաժշտական գործիքներն իրարից տարբերող մարդ է հարկավոր, Զոհրապ Եգանյանը փոխանցեց. «Այն, ինչ պահանջվում է, ամեն ինչ կարվի ըստ օրենքի և կարգի»:

Այժմ Զոհրապ Եգանյանի տեղեկացմամբ, դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Ռիտա Վարդանյանն է; Նշենք, որ թե Վարդան Ղուկասյանի և թե Ռուբեն Սանոյանի դուստրերը Գյումրու մանկավարժական ինստիտուտի Օտար լեզուների ֆակուլտետն են ավարտել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    «Այն, ինչ պահանջվում է, ամեն ինչ կարվի ըստ օրենքի և կարգի»:

    Իսկ կարող է՞ր ուրիշ կերպ էլ լիներ…

  2. Սուսաննա Մաթևոսյան -մանկապարտեզի աշխատակցուհի says:

    էսքան շուխուրից հետո, Բալասանյանը էլ ռիսկ չի անի նշանակել իր քրոջ աղջկան,ով նաև SOLO վարսավիրանոցի տերն է:Շուխուր շուխուրի ետևից, երեկ 5 մլն տվեց Սերժ Սարգսյաբնի եղբորը ու մի լավ քոթակ կերավ ԶԼՄ-ներից ու երևի նաև վերևներից, հիմա էլ էս ազատումը:Միայն մի քանի օրերի ընթացքում բալասանյանը ազատել է Անահիտ Դեմիրճյանին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից, որպեսզի իր միլիցա ընկեր և քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժնի պետՇիրակ Շահնազարյանի կնոջը նշանակի տնօրեն, մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատել է Վարդուհի Խաչատրյանին և նշանակել ավագանու անդամ Թաթարյանի կնոջը,ազատել է սոց.ծառայության աշխատակւց Արմանին, իր գիզիրներին ուղարկել Գայանե Մանուկյանի մոտ, ով ևս մանկապարտեզի տնօրեն է ու ասել, որ դիմում գրի, քաղաքապետարանի աշխատակցուհի տիկին Սեդային տեղեկացրեն են մեծն քաղաքապետի հրամանի մասին, որ դիմում գրի -գնա, տիկինը վատացել է և քաղաքապետարանից տեղափոխվել հիվանդանոց, ամեն ինչ արվում է ըստ օրենքի և կարգի, ինչու եք ընկել մարդկանց ետևից, հերիք է էլի, համ քոռ եք,համ զոռ եք,քաղաքը ոտք առել գնում է, դուք էլ մարդկանց ետևից եք ընկել, ճղճիմ բաներ են էլի

  3. Serosh says:

    Հարգելիս , ես էս որերորդ անգամ եմ գրում ու շատ ճիշտ տալիս պարոն հասցեն , իսկ դուք ոնց որ թե զլանում եք տեղադրել այն: Ու հետո էլ ձեզ օպոզիցիա եք համարում. թե դուք էլ եք արդեն ծախված. պարզ է………………..

  4. Հասմիկ մանկապարտեզի աշխատակցուհի says:

    բարով ազատման հերթն հասնի մյուս մանկապարտեզների տնօրեններին զզվանք արդեն սպասելով,վարդանիկի կադրերի բեզպրիդելն արդեն անտանելի է դառել,տառոսը մյուսներին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728