Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Գեւորգյան. Մենք էլ հպարտանում էինք, որ ոստիկանները բավականին զուսպ են պահում իրենց (Տեսանյութ)

Փետրվար 13,2014 16:50

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը դեռ չի հասցրել տեղեկանալ` երեկ լրագրող ԱՆի Գեւորգյանին ոստիկանական բաժանմունքում ապտակելու մասին լուրին:

«Առաջին անգամ եմ լսում, որ լրագրող Անիի հետ նման բան է կատարվել: Որտեղի՞ց պիտի  իմանայինք: Հանգամանքներին ծանոթ չեմ, բայց դատապարտում եմ, ի՞նչ է նշանակում լրագրողին, այն էլ աղջիկ լրագրողին ապտակել: Նախարարների խորհրդի անդամ երկրներին պարտավորեցնում են օրենքով, որ ոստիկանության գործողությունները լրագրողների նկատմամբ չափավորված լինեն եւ երբեք նման դրսեւորումներ չլինեն, բայց այս դեպքը ցույց է տալիս` փաստորեն  մեր պետությունը չի կատարում ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը: Մենք էլ հպարտանում էինք, որ ոստիկանները բավականին զուսպ են պահում իրենց ցույցերի ժամանակ »,- ասաց տիկին Գեւորգյանը:

Մեր հարցին` եթե Ժուռնալիստների միությունը չի էլ իմանում լրագրողների դեմ կատարված բռնությունների մասին, ինչպե՞ս է նրանց աջակցելու, նրանց շահերը պաշտպանելու, տիկին  Գեւորգյանը պատասխանեց. «Մենք ամեն մի խմբագրությունում ունենք ներկայացուցիչ, պայմանավորվածություն ունենք, որ  մեզ լուր տան, որ դիմենք պատկան մարմիններին: Օրինակ մարզերից գալիս են լուրեր եւ մենք հետամուտ ենք լինում,  բայց Անիի մասին առաջին անգամ եմ լսում, որտեղի՞ց իմանանք, եթե տեղեկատվություն չունենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ Սարգիս Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Որտեղի՞ց պիտի տեղյակ լիներ, եթե անհաղորդ է լրագրողների առօրյա կյանքին ու հոգսերին:Այդ ինչպե՞ս եղավ, որ լսվեց տիկին Գևորգյանի ձայնը:Գրում եմ այս տողերն ու միաժամանակ մտածում՝ ժուռնալիստների միությունը, որի անդամն եմ նաև ես, գոյություն ունի՞ և եթե ունի՝ ինչո՞վ է զբաղված:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728