Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցավոր խմբի անդամներից մեկը. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 13,2014 16:43

40-ամյա Ալոյանը դատապարտվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ

Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալների դատարանը «Հայկական ուժ» հանցախմբի անդամ Անդրանիկ Ալոյանին հինգ օր տևած լսումների արդյունքում մեղավոր է ճանաչել շորթման մեղադրանքներով, այդ թվում՝ բանկերի տարեց հաճախորդների անհատական և ֆինանսական տեղեկությունների գողության համար:

Միացյալ Նահանգների տարբեր վայրերում գտնվող բանկերի հիմնականում տարեց 75 հաճախորդների բանկային հաշիվներում պահվող գումարների ընդհանուր ծավալը գերազանցում էր 25 միլիոն դոլարը:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որի համաձայն 40-ամյա Ալոյանը դատապարտվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728