Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրների պատճառով պաշտոնաթող եղած դատավորը պայքարում է սոցիալական երաշխիքների համար . «Փաստինֆո»

Փետրվար 13,2014 16:34

Ըստ «Փաստինֆո»– ի,  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, ում լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2011 թվականի մարտի 19-ի հրամանագրով՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով,  նույն թվականի ապրիլից պայքարում է իր սոցիալական երաշխիքների համար, սակայն՝ ապարդյուն:    Սուրիկ Ղազարյանին կենսաթոշակ նշանակելիս կիրառվել է դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարեցվելու պահին գործող՝ «ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ փոփոխված հոդվածը:

Համաձայն դրա՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամյա հավելավճար՝ նրա վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով։   Ըստ էության, օրենսդրական այս փոփոխությունից հետո, երբ դադարեցվել են Ս.Ղազարյանի լիազորությունները, և նա դեռևս ձեռք բերած չի եղել տարիքային կենսաթոշակի իրավունք, հավելավճար է սահմանվել միայն տարիքային կենսաթոշակի նկատմամբ,  հետևաբար՝ նա չի ունեցել կենսաթոշակի նկատմամբ նախատեսված հավելավճարներ ստանալու իրավունք։

Մինչդեռ մինչ օրենսդրական այս փոփոխությունը հավելավճար սահմանված էր կենսաթոշակի բոլոր տեսակների նկատմամբ:    Ս.Ղազարյանը 2011թ. ապրիլի 8-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության՝  2011թ. ապրիլի 4-ի վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և ծառայությանը կենսաթոշակ և ամենամսյա հավելավճար նշանակելուն պարտավորեցնելու պահանջով:   Վարչական դատարանը 2013թ. փետրվարի 22-ի վճռով հայցը մերժել է: Վարչական վերաքննիչ դատարանը 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ մերժել է նախկին դատավորի վերաքննիչ բողոքը՝ իրավաչափ համարելով կիրառված իրավադրույթները, իսկ Վճռաբեկ դատարանը 2013թ. օգոստոսի 14-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել վճռաբեկ բողոքը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    անգամ նախկին դատավորն է անզոր ՀՀ վարչական համակարգի դեմ…..էս ինչ ենք անում հայերով….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728