Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն բարի գիշերի մեջ պետք չէ կուսակցական խաղ փնտրել». պրոռեկտորի արձագանքը՝ երեկվա միջադեպին

Փետրվար 13,2014 16:02

Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը վստահեցնում է, որ երեկ իրենց բուհի ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահն ու խորհրդի անդամը ՀԱԿ ակտիվիստների հետ տղայական հարցերի շուրջ են վիճել:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների երեկվա իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից երկուսը` Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն էր, իսկ Դանիել Հայրապետյանը` ուսխորհրդի անդամ:

«Ինչո՞ւ եք քաղաքական աստառ տալիս, ես այդտեղ քաղաքական բան չեմ տեսնում: Երկու ջահել վիճել են, ի՞նչ քաղաքական բան կա էդտեղ: Ընդամենը, թյուրիմացություն է եղել, երիտասարդները լավ չեն հասկացել իրար, դրա համար նման բան է եղել »,- ասաց պարոն Մարմարյանը:

Yuri_Marmaryan

Նա ասաց, որ մինչեւ հիմա տեղյակ չի էլ եղել, որ այդ երիտասարդները ՀՀԿ-ական են ու անդրադառնալով երեկվա միջադեպին՝ շարունակեց. «Ինձ ոչ մի կուսակցություն չի էլ հետաքրքրում, եղա՞վ: Ես չգիտեմ երեկ ՀԱԿ-ն ինչ է ասել, էդ մյուս կուսակցությունն ինչ է ասել: Ես որեւէ կուսակցական խնդիր չեմ տեսնում: Ջահելներ են, վիճել են, թե ով ինչ է բաժանել, ես տեղյակ չեմ: Մեր երիտասարդները ընկերներով գնալիս են եղել, թե ինչ է պատահել, չեմ կարող ասել… ամեն բարեւի ու բարի գիշերի մեջ պետք չէ կուսակցական խաղ փնտրել»:

Վերջում էլ ասաց, որ իրենց ուսանողական խորհուրդը ամենալավերից է. «Մեր ուսանողական խորհուրդը, մեր տղաները ոչ մի հակահասարակական բան չեն կատարում: Մեր ուսխորհուրդը հանրապետության լավագույն ուսխորհուրդներից մեկն է, եղա՞վ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    ՀԸԲԸ ՉԵՂԱ~Վ ???? ~~~~~~~~կասեր լենինականցին..
    Իսկ տավուշեցին ասում է ~~~ իսկ և իսկ իրեց ,,պրոֆիլին ,, համարժեք պատասխան :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728