Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում, խոսելով կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի շուրջ ստեղծված դժգոհություններից, ասաց, որ եվրոպական ոչ մի երկրում էլ առանց բուռն արձագանքի ու դժգոհությունների կենսաթոշակային բարեփոխումները չեն անցել:
Նա դժգոհող քաղաքացիների մոտ տեսնում է անվստահություն` կառավարության եւ պետության նկատմամբ: Պարոն Աշոտյանը մեկնաբանում է, թե ինչով է պայմանավորված այդ անվստահությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
1974թ-ից հետո ծնվածները փաստորեն դարձան էս կառավարության ճորտը: Համ հարկերը տան, համ ներկա թոշակառուների համար գումար ապահովեն, համ իրենց համար կուտակեն, դեռ մի բան էլ տակը մնացածից իրենց թոշակառու ծնողներին ու գործազուրկ բարեկամներին օգնեն: Ու սա են դեպքում, երբ երկրում ստվերը 80 տոկոս է: Ընդհամենը բոլորին հավասար հարկեք, ըստ օրենքի, տեսեք ոնց ամեն ինչ կընկնի իր տեղը: Բայց չէ, ձեր նմանների հարամ փայը կքչանա ախր …