ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Շնորհավորելով նրանց` վարչապետը կարևորել է հեռուստատեսության դերը Արցախի ժամանակակից պատմությունը սերունդներին ներկայացնելու, քաղաքացիական հասարակության զարգացման, իշխանություն-հասարակություն կապի ամրապնդման և այլ գործերում: Բարձր գնահատելով հեռուստատեսության աշխատակիցների թիմային աշխատանքը` Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ ԱՀ այսուհետ ևս մեծ պատասխանատվությամբ, արհեստավարժությամբ և ավելի թարմ ուժերով կշարունակի իր առաքելությունը տեղեկատվական դաշտում:
Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին հեռուստատեսության աշխատանքը գնահատելու և աշխատակիցներին պարգևի արժանացնելու համար, վստահեցրեց, որ ԱՀ շարունակելու է իր նպաստը բերել պետության կայացման գործին:
Ներկաներին ուղղած շնորհավորանքի խոսքում վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը հեռուստատեսության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնեց:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
Կարդացեք նաև
հասարակայնության հետ կապերի բաժին