Երեկ՝ փետրվարի 11-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ստեփանավանի քաղաքապետարանում: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը աշխատասենյակ գալուց իր հետ փողոցից գտած աղբի տոպրակ է իր հետ աշխատասենյակ բերել, իսկ տոպրակը քաղաքապետը գտել էր քաղաքապետարանի շենքի ետնամասից՝ Սոս Սարգսյան-Թելման խաչմերուկից, որտեղ գրեթե ամեն օր նմանատիպ աղբով լի տոպրակ է դրված եղել:
Ղարաքեշիշյանը չդիմանալով, վերցնում է գետնին դրված աղբի տոպրակն ու բերում աշխատասենյակ, բացում այն ու մեջը եղած ինչ-որ թղթից, որի վրա գրված է եղել ստեփանավանցիներից մեկի ինքնաթիռի բեռների պիտակ, որի վրա էլ՝ անուն ազգանուն, քաղաքապետը գտնում է ու կանչում աշխատասենյակ: Վերջինս, իհարկե, հրաժարվում է, նշելով, թե աղբի տոպրակը ինքը չի դրել նշված վայրում, մինչդեռ նույն այդ քաղաքացին այդպես էլ չի կարողանում հիմնավորել, թե ինչպես է իր անուն ազգանունով թուղթը հայտնվել աղբի մեջ, աղբն էլ նախ փողոցում, հետո նաև՝ քաղաքապետի սենյակում:
Մանրամասները՝ «Ֆորտունա» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում