Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի առաջին այցը Թուրքիա ոչինչ չի նշանակում». Փորձագետ Ջոնի Մելիքյան

Փետրվար 13,2014 14:46

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը խոսեց Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերջին զարգացումների մասին:

«Վրաստանում դեռ շարունակում են դատական գործընթացները նախկին նախարարների և վարչապետի միջև: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նորընտիր նախագահը սկսել է իր տարածաշրջանային այցելությունները: Այս տարի առաջին այցը եղավ Թուրքիա և այսօր վերջացնում է իր այցելությունը Բաքվում: Ուսումնասիրելով պատվիրակության անդամներին՝ կարելի է եզրակացնել, որ Բաքվի այցն ավելի ճանաչողական է, քանի որ նախագահի հետ է նաև իր աշխատակազմի ղեկավարը, արտաքին քաղաքականության խորհրդատուն, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և այլն: Թուրքիա կատարած այցի ժամանակ պատվիրակությունն ավելի մեծ էր»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ անցած տարի առաջին այցելությունը եղել է Հայաստան և Վրաստանի նորընտիր նախագահը փորձում է բալանսավորել քայլերը:

«Առաջին այցը Թուրքիա ոչինչ չի նշանակում, սա ընդամենը ճանաչողական այց է»,-ասաց նա, բայց նաև ավելացրեց, որ անցած տարվա Եվրամիության ճգնաժամը որոշ չափով ազդել է Վրաստանի տնտեսության վրա և այս պահի դրությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հնարավորություն Վրաստանի տնտեսության մեջ ներդնելու համար:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728